f

Անկախ

«Պատմությունը կրկնվում է ողբերգական ելեւեջներով». պատմության ուսուցչի գործի ձայնագրությունն անթույլատրելի ճանաչվեց


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 6-ին, Երեւանի թիվ 129 դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով դատական նիստին հարցաքննվեց գործով վկա, դպրոցի նախկին տնօրենը։

Նա պատմեց, որ դպրոցում արգելել է որեւէ տեսակի քաղաքական հայտարարություններ անելը, եւ, որ իր համար անկանկալ էր Հակոբ Գրիգորյանի հայտարարությունը.

«Ինձ որ հարցնում են՝ ձեր կուսակցությունը ո՞րն է, ասում եմ՝ իմ կուսակցությունը երեխան է։ Պարոն Գրիգորյանը երբեւիցե առիթ չի տվել, որ ես մտածեմ, որ կարող է տենց բան խոսի, դա որ եղավ, մեզ համար շոկ էր։ Ինձ հայտնի է դարձել ֆեյսբուքյան էջից։ Հաջորդ օրն եկել ենք արդեն «Ֆեյսբուքում» կար, դպրոցում շոկային վիճակ էր։ Հենց հաջորդ օրն էլ պարոն Գրիգորյանն եկել ու ազատման դիմում տվել, ասել, որպեսզի դպրոցին վատ վիճակի մեջ չդնեն։ Ինքը տարված էր Արցախով, ինքը մասնակցել է պատերազմին, իր հոգսը Ղարաբաղի հարցն էր»։

Նա նշեց, որ ուսուցչի՝ այդ դպրոցում աշխատելու ընթացքում նրանից եւ՛ ծնողները, եւ՛ աշակերտները չեն բողոքել. «Երեխաներն ասում են՝ էդ մի անգամն է եղել, մի աշակերտ էլ ասել է՝ ինձ թվում է, ինքը բարկացած էր, ուզում էր մեզ հետ կիսվել»։

Գործով վկայի հարցաքննությունից հետո ամբաստանյալ Գրիգորյանը ցուցմունք տվեց, նշելով, որ այդ օրը դասարանում քննարկվում էր միջնադարի՝ թուրքմենական ցեղերին վերաբերող թեման. «Միջնադարի մասին էի խոսում, մասնավորապես թուրքերի մասին, ուսուցիչը պարտավոր է դասն ակտուալացնել, հիմա ես այդ նույն միջնադարը բերեցի մեր օրերի հետ կապեցի։ Ցավոք, 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ պատմությունը կրկնվում է եւ մեզ համար շատ ողբերգական ելեւեջներով։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ չեմ զբաղվել»։

Նա պատմեց, որ թուրքերն ինչպես ամբողջ Արցախում, այնպես էլ՝ Մեծ Թաղլարում, որտեղ ծնվել է իր պապը, մայրը, ավիրել են խաչքարերը, եկեղեցին, պատմամշակութային բոլոր հուշարձանները, Հայրենական պատերազմին զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը. «Հայ մարդու համար դա մեծ ցավ է։ Երեւի այն, ինչ ասել եմ՝ եղել է այդ ապրումների, զգացմունքների ազդեցության տակ։ Արցախի 13 հազար կմ քառ.-ից մնացել է 3 հազարը, այսինքն՝ մեծ մասը տվել ենք, մեր հարեւանը նա էլ է ուզում, դա քիչ է, Հայաստանի տարածք էլ է մտել»։

Գործով ամբաստանյալի՝ ցուցմունք տալուց հետո նրա պաշտպան Ռուբեն Մելիքյաը միջնորդություն ներկայացրեց՝ մեղադրանքի հիմքում որպես ապացույց դրված ձայնագրությունը, որն անհայտ աղբյուրից ներբեռնել էր ոստիկանը, ճանաչվի անթույլատրելի։ Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ուսուցչին մեղադրում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի հասցեին բռնության հրապարակային կոչեր անելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ ուսուցիչը 7-րդ դասարանի աշակերտների հետ դասի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի, Շուշին հանձնելու մասին ու ասել, որ Նիկոլ Փաշինյանին ու ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է իր մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրել են ու ձայնագրությունը տեղադրել «Ֆեյսբուքում»: Հայտնի չէ, թե ուսուցչին ով է ձայնագրել:

Հայաստան Հակոբ Գրիգորյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին