f

Անկախ

Դասընթացի շրջանակում կվերապատրաստվեն դպրոցների 3000-ից ավելի տնօրեններ և փոխտնօրեններ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է «ՀՊՉ ութ հիմնարար կարողունակություններ. տեսագործնական դասընթաց» ծրագրի շնորհանդեսը

Ծրագիրն իրականացվում է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է համակցված ուսումնառության միջոցով մասնագետների շրջանում ընդլայնել Հանրակրթության պետական չափորոշչի հիմքում ընկած 8 առանցքային կարողունակությունների, տարրական, միջին և ավագ դպրոցներում դրանց վերջնարդյունքների, նկարագրիչների վերաբերյալ տեսական ու գործնական գիտելիքները, ինչպես նաև գործնականում դրանք կիրառելու կարողությունները: 

Ծրագրի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, ԿԶՆԱԿ-ի և «ԿԱԶԱ» հիմնադրամի ներկայացուցիչներ, ՀՀ դպրոցների տնօրեններ, ծրագրի փորձագետներ և մասնագետներ: 

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Նա նշել է, որ «Հանրակրթության մասին» օրենքի ընդունմամբ և նոր չափորոշիչների ներդրմամբ մեծածավալ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել, որը նախարարությունը միայնակ չի կարող իրականացնել: 

«Այս առումով մենք կարևորում և բարձր ենք գնահատում համագործակցությունը մեր գործընկերների հետ, որոնք իրենց ներդրումն են ունենում կրթական բարեփոխումների գործընթացում: Սա կարևոր նախաձեռնություն է, որը, բնականաբար, ունենալու է իր դրական ազդեցությունը և նպաստելու է, որ բոլոր գործընթացներն արագ և որակյալ կյանքի կոչվեն: Բոլորս համատեղ՝ մեկ միասնական թիմով, պետք է անենք հնարավորը, որ կրթական բարեփոխումների առումով մեր պետության առջև դրված բոլոր նպատակները բարձր մակարդակով իրականացվեն»,- նշել է Արսեն Բաղդասարյանը՝ ծրագրի մասնակիցներին մաղթելով հաջողություն:

Ներկաներին ողջունել է նաև ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը՝ նշելով, որ  վերապատրաստումների ընթացքում չափորոշիչները կներկայացվեն երկու ուղղությամբ՝ կարողունակություններ, վերջնարդյունքներ, և երկրորդ՝ ուսպլանի և առարկայացանկի ձևավորում, գնահատման համակարգ: ԿԶՆԱԿ-ի տնօրենը փաստել է, որ առկա է նաև մեծ խնդիր՝ ներդպրոցական վերահսկողական իրականացման հետ կապված, որը ևս կներկայացվի վերապատրաստման դասընթացին: Արտաշես Թորոսյանը կարևորել է, որ տարբեր հիմնադրամներ, մասնակցելով համատեղ ծրագրերին, օգնում են պետությանը՝ դրանք իրականացնել առավել հաջող և հիմնավոր:

«ԿԱԶԱ» հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանն իր հերթին փաստել է, որ 25-ամյա հիմնադրամի հաջողության գրավականներից մեկն արդյունավետ համագործակցությունն է: Նա ընդգծել է, որ հիմնադրամի համար մեծ պատիվ է ներդրում ունենալ այսպիսի կարևոր նախաձեռնության մեջ՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի հաջողությունը կախված է բոլոր կողմերի ակտիվ ներգրավվածությունից:

Այնուհետև շնորհանդեսին ներկայացվել են ծրագրի մանրամասները և դասընթացի առցանց ուսուցման բաղադրիչը: Դասընթացի թեմատիկ բաժինները «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ համագործակցությամբ մշակել են  ԿԶՆԱԿ-ի փորձագետները: Դասընթացը կգործի «ԿԱԶԱ» հիմնադրամի էլեկտրոնային ուսուցման հարթակում։ Ծրագրի մասնակիցներն են ՀՀ դպրոցների երեք հազարից ավելի տնօրեններ և տնօրենի տեղակալներ:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին