Ուկրաինական հակամարտության պատճառով գների աճը տարածվում է տեղական շուկայում ապրանքների ավելի ու ավելի շատ տեսակների վրա, գրում է հունական Kathimerini գործակալությունը։
Ալյուրի, արեւածաղկի եւ եգիպտացորենի յուղի էական թանկացումից հետո անասնակերի արժեքի թանկացումը հանգեցրել է կենդանական ծագման մթերքների գների աճի, ընդ որում սա առաջինն անդրադարձել է հավի թարմ մսի վրա, որը վերջին շրջանում 30 տոկոսով թանկացել է։
Էներգետիկ ճգնաժամի եւ թանկ սննդամթերքի համադրությունը նշանակում է, որ ֆինանսապես թույլ ընտանիքները իրենց եկամտի մինչեւ 45 տոկոսը ջեռուցման, վառելիքի եւ հիմնական սննդամթերքների վրա են ծախսում։