f

Անկախ

Զոհված զինծառայողի մորն առաջարկել են գումարի դիմաց մասնակցել Աննա Հակոբյանի խնջույքին. Politik.am


Politik.am-ը գրել է.

«Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հերոսներից ոմանց մայրերը Yerkir.am-ին  տեղեկացրին, որ Աննա Հակոբյանի գրասենյակից զանգել և հրավիրել են ապրիլյոթյան խնջույքի։ Փաշինյանի տիկինն այս անգամ փաստի առաջ է կանգնել, քանի որ ծնողները համատարած մերժում են, իսկ ինքը պետք է կարողանա հանրությանն ապացուցել, որ զոհվածների մայրերը հաղթահարել են իրենց որդիների կորստի ցավը։ Այլ կերպ ասած՝ ուզում է ասել՝ «ժողովո՛ւրդ ջան, մայրե՛ր ջան, պատերազմի ժամանակ քանի զոհ, որ տվել ենք, անցած լինի, եկեք՝ երգենք, պարենք, ուրախանանք»: Վարչապետի տիկնոջ գրասենյակի աշխատակիցները ծնող են փնտրում, որպեսզի կարողանան պլանավորած խնջույքն իրագործել»,-այս մասին գրել էր yerkir.am լրատվականը։

Լուրի հրապարակումից ժամեր անց մեզ հետ կապ հաստատեց զոհված զինծառայողների ծնողներից մեկը, ով չցանկացավ, որպեսզի իր անձնական տվյալները հրապարակենք և տեղեկացրեց, որ իր ծանոթ ՔՊ-ականը ևս զանգել է իրեն և խնդրել մասնակցել առաջիկա խնջույքին․ «Ծանոթս, որ Փաշինյանի կուսակցության անդամ է զանգեց և խնդրեց մասնակցեմ մոտ օրերս կազմակերպվող խնջույքին, որին մասնակցելու է նաև Աննա Հակոբյանը։ Զանգահարողը նաև ասաց, որ կարող է օգնել գտնել մարդկանց, որոնք  մեր փոխարեն կփակեն բանկին մեր 2000 դոլար պարտքը ու ավելացրեց, որ մեր ընտանիքի համար ամեն բան այլ կլինի, եթե վարչապետի ընտանիքի հետ  ջերմ հարաբերություններ ունենանք։ Քանի որ ծանոթս էր՝ չվիրավորեցի, բայց պահանջեցի, որ այլսևս նման հարցերով չզանգահարի ինձ»,- ասաց մեր զրուցակիցը և նշեց, որ ինքը չի կարող պնդել, թե ով է նման հրահանգ տվել իր ծանոթին, բայց միանշանակ է, որ եղկելի ձև են գտել զոհերի ծնողներին իբր շահագրգռելու․ «Մենք այս երկրին տվել ենք մեր ամենաթանկ ունեցածը ու Աննա Հակոբյանի հետ քեֆի գնալով չէ, որ պետք է ուշադրության արժանանանք։  Մենք Աննա Հակոբյանից և իր ամուսնուց ոչինչ ստանալու կարիք չունենք, իրենք թող հեռանան դա կլինի լավագույն հարգանքը՝ ի հիշատակ մեր տղաների»,-ասաց զոհված զինծառայողի մայրը։

Փորձեցինք Աննա Հակոբյանի գրասենյակից ճշտել, թե ում է իրականում հանձնարարաված կազմակերպելու ծնողների հետ խնջույքը և արդյո՞ք զանգահարողները իրավասու են որևէ բան առաջարկել ծնողներին, սակայն նախկինում հայտնի որևէ հեռախոսահամարի միջոցով գրասենյակի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Հիշեցնենք, որ վերջերս Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակեց՝ կից գրելով, որ միջոցառում է կազմակերպել Արցախյան պատերազմների ժամանակ զոհվածների ծնողների համար՝ չմանրամասնելով, թե ո՞ր պատերազմի ժամանակ զոհված հերոսների ծնողներն են եղել։ Դատելով նկարներից՝ նրանց մի մասն Ապրիլյան քառօրյայի ժամանակ ընկած տղաների մայրերն էին։

Հայաստան Աննա Հակոբյան

Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Ավելին
Ավելին