f

Անկախ

Կրակոցներ Գյումրիում. կա ձերբակալված անձ, նա նախկինում դատապարտված է եղել


Ապրիլի 3-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խանութներից մեկի մոտ ավտոմատից կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը սուպերմարկետի մոտ հայտնաբերել է իրար բախված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա, իսկ վիճաբանության մասնակիցներ չեն հայտնաբերվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում նախկինում դատված 42-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով Գյումրիի Հալաբյան փողոցում որսորդական հրացանից կրակել է 42-ամյա համաքաղաքացու «Նիսան Մարչ» մակնիշի մեքենայի վրա և դիմել փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա, որսորդական կարճեցված փողով և խզակոթով, 16 մմ տրամաչափի հրացանով հանդերձ, հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Հրազենն առգրավվել է, տղամարդը ձերբակալվել է:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վարդ Բաղ 4-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանում հայտնաբերվել է նաև «Նիսան Մարչ» ավտոմեքենան՝ կրակոցներից վնասվածքների հետքերով: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող տարածք: Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Հայաստան ՀՀ Ոստիկանություն կրակոցներ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին