f

Անկախ

Մենք դրական ենք վերաբերվում Երեւանի եւ Բաքվի բարձրամակարդակ ուղիղ շփումներին. Իտալիայի ԱԳ նախարար


Մենք դրական ենք վերաբերվում Երեւանի եւ Բաքվի բարձրամակարդակ ուղիղ շփումներին։ Այս մասին ասել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի դի Մայոն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երեւանում ապրիլի 3-ին կայացած հանդիպումից հետո։

«Մենք վերջերս նշեցինք մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Սա կարեւոր թիվ է, որը կդանկանայի նշել այս հարուստ ու հետաքրքիր պատմություն ունեցող երկիր իմ առաջին այցելությամբ»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Իտալիան պատրաստ է նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը երկու կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ։ Այսօրվա հանդիպման ընթացքում տեղի է ունեցել տարածաշրջանային եւ երկկողմ կարեւորագույն հարցերի քննարկում։ Իտալացի նախարարն, առաջին հերթին, նշել է ուկրաինական թեման եւ հաստատել, որ Իտալիան դատապարտում է Ռուսաստանի անընդունելի ագրեսիան, նա աջակցությւոն է հայտնել Կիեւին։ «Այս փուլում մեզ համար առաջնահերթ է բանակցությունների շարունակումը եւ հումանիտար հաշտության հաստատումը։ Իտալիան պատրաստ է աջակցել խաղաղ գործընթացին եւ լինել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորը»,- ասել է նախարարը։

Այնուհետեւ դի Մայոն նշել է, որ Իտալիան տեղյակ է ղարաբաղյան հակամարտության  հետեւանքների եւ Ղարաբաղի ժողովրդի տառապանքների մասին։ Նախարարը ցավակցություն է հայտնել հակամարտության բազմաթիվ զոհերի առիթով՝ միաժամանակ խաղաղ բնակչությանն աջակցելու պատրաստակամություն հայտնելով։ «Մենք դրական ենք վերաբերվում Երեւանի եւ Բաքվի բարձրամակարդակ ուղիղ շփումներին եւ պատրաստ ենք սատարել համապարփակ որոշմանը, որը երկարատեւ խաղաղություն եւ կայունություն կերաշխավորի ամբողջ Հարավային Կովկասում, որն իսկապես կարեւոր  խաչմերուկ է ամբողջ Եվրոպայի համար։ Այս համատեքստում Իտալիան կարեւոր նշանակություն է տալիս ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը։ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության նոր համաձայնագիրը կարեւոր եւ արժեքավոր է Երեւանի եւ Բրյուսելի միջեւ համագործակցության ամրապնդման համար»,- ասել է դի Մայոն՝ ավելացնելով, որ Իտալիան կաջակցի ԵՄ-ի ֆինանսական աջակցման նախաձեռնությանը՝ օրենքի գերակայության խթանման եւ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման սատարման համար։

Հայաստան Իտալիա Լուիջի Դի Մայո

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին