Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Instagram-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր հաղթանակին.
«Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ, այն նվաճելը իմ նպատակներից մեկն էր, շատ սպասված հաղթանակ, որին երկար էի սպասել:
Փառք Աստծո, ստացվեց։
Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս տիտղոսը։
Առանձնանատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու Եզդի ազգին, ովքեր միշտ քաջալերելով եղել են իմ կողքին։
Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 4:3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Յունուս Բաշարին և դարձավ Եվրոպայի չեմպիոն։