f

Անկախ

Իտալիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 200 մլն եվրոյի. Դի Մայո


Հայաստանն Իտալիայի կայուն տնտեսական գործընկերն է: Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ավարտին:

Նրա խոսքով՝ այսօր երկկողմ հարցերի քննարկում է կայացել՝ փոխքարտուղար դի Ստեֆանոյի մասնակցությամբ: Հայաստանն Իտալիայի կայուն տնտեսական գործընկերն է, ինչի մասին վկայում է իտալական ընկերությունների որակյալ ներկայությունը երկրում եւ շուրջ 200 մլն եվրոյի ապրանքաշրջանառությունը: Դա 10 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից եւ թույլ է տալիս վերադառնալ 2019 թ. ռեկորդային ցուցանիշներին, նշել է իտալացի նախարարը:

Դի Մայոն հիշեցրել է, որ իտալական ընկերությունները հիմնականում ներկայացված են ենթակառուցվածքների եւ էներգետիկայի, ինչպես նաեւ հեռուստահաղորդակցությունների ոլորտում: Տնտեսական համագործակցության ամրապնդման նպատակով նախարարները քննարկել են ներդրումների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված նոր համաձայնագրի կնքման հնարավորությունը՝ եվրոպական մոդելի հիման վրա:

Իտալացի նախարարը ընդգծել է երկու երկրի միջեւ առկա մշակութային կապերը եւ բարձր է գնահատել իտալերենի ուսուցում իրականացնող որոշ բուհերի եւ դպրոցների դերը: Նրա խոսքով՝ իտալակն կողմը մտադիր է էլ ավելի նպաստել լեզվի ուսուցման տարածմանը երկրի կրթական համակարգում:

«Իտալիան խորապես համոզված է, որ բոլոր մշակութային արժեքների՝ ե՛ւ նյութական, ե՛ւ ոչ նյութական, շատ կարեւոր է, քանի որ երկխոսության, հետեւաբար նաեւ խաղաղության միջոց է: Հարաբերությունները մեր երկրների միջեւ գալիս են դադերի խորքից եւ հիմնված են ընդհանուր մշակութային արժեքների վրա: Իտալիան բարեկամ երկիր է, որը միշտ կաջակցի Հայաստանին»,- եզրափակել է իտալացի նախարարը:

Իտալիա Հայաստան ապրանքաշրջանառություն Լուիջի Դի Մայո

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին