f

Անկախ

Զոհվածների կանայք մարդ են, իրենք պարտավոր չեն կենդանի թաղվել, որ մեզ հեշտ լինի, ծայրահեղ ցինիկ է մեծարել նրանց կենացի ժամանակ ու տրորել իրական կյանքում․ Աննա Հակոբյան (տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ  2016 թվականի ապրիլյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի օրն է,    և խոսում է հերոսների  ապրող հարազատների մասին, որ իրենք իրենց երկնքում ավելի լավ կզգան
Աննա Հակոբյանը եթերը վերնագրել է հետևյալ կերպ․ «Արդյո՞ք «սրբություն» եզրույթի տակ չենք թաքցնում մեր սեփական թուլություններն ու մեղքերը»:

Աննա Հակոբյանն ասում է, որ իր տեսակետը հետևյալն է, որ հիմնական մոտեցումը մոտեցումը զոհվածներին ու մայրերին հետևյալն է․«Նրանք սրբություն են, ոչ ոք դա չի կարող հերքել և մենք մեր ողջ կյանքում դա լսել ենք, և թվում է, թե հակասություն կա իմ բերած օրինակի ու հանրային մոտեցման ու համոզմունքի մեջ, որ նրանք սրբություն են։ Բայց այստեղ հակասություն չկա, այս երկու մոտեցումները մեկը մյուսի շարունակությունն են և հենց դրա համար էլ եթե նրանք սրբություն են, ապա դրան հակասող գործողություն անել՝ զուգվելը, զարդարվելը, պարելը, ուտելը, խմելը չի կարելի, և քանի որ մենք նրանց վերաբերվում ենք որպես սրբության, պահանջում ենք լինել հենց այդպիսին»։

Աննա Հակոբյանի խոսքով՝ հոգեբանորեն դժվար է ամեն օր լինել զոհվածների հարազատների կողքին․«Մենք ուժ չունենք զոհվածների մայրերին անընդհատ տեսնելու, որովհետև դա դժվար է, դրա համար նրանց մղում ենք փակ դռենրի հետև, բացի այդ մենք գիտենք, որ մենք պարտավոր ենք հարգել նրան, պարտավոր ենք չմոռանալ և գտել ենք հեշտ տարբերակը․ տարբերակները շատ են, բայց դրանք բոլորը ջանք ու կամք են պահանջում, ամենապասիվ ձևն այն է, որը մենք գտել ենք հանրայնորեն․ այստեղ պետք չէ փնտրել, առանձնացնել, սա ընդդիմության–չընդդիմության խոսակցություն չէ, ու պետք է ուժ ունենալ այստեղ և ընդունել, որ կա խնդիր։ Ընդդիմությունն էլ ենք մենք ենք, թերուս հասարակության հատվածն էլ ենք մենք, բոլորը մենք ենք, բայց կա խնդիր, որովհետև այդ կանայք մարդ են, իրենք պարտավոր չեն կենդանի թաղվել, որ մեզ հեշտ լինի, իրենց որդիները, ամուսինները արդեն իրենց կյանքը զոհել են մեզ համար, թող ներվի ինձ սա, բայց ծայրահեղ ցինիկ է նույնը պահանջել նաև մայրերից, ծայրահեղ ցինիկ է մեծարել նրանց կենացի ժամանակ ու տրորել իրական կյանքում»։

Մանրամասները տեսանյութում։

Տեսանյութ Աննա Հակոբյան Հայաստան

168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Ավելին
Ավելին