f

Անկախ

Պատուհաս՝ պետության գլխին. ինչի՞ մեջ է պետությանը ներքաշել Խաչատուր Սուքիասյանը


Այն, ինչ անում է իշխանությունների հետ սերտ հարաբերություններով հայտնի գործարար և իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նախկիում իրեն պատկանող «Բջնի» գործարանը վերադարձնելու կամ պետությունից փոխհատուցում ստանալու համար, հետագայում լուրջ գլխացավանք կարող է դառնալ պետության համար։ Խնդիրը նույնիսկ այն խոշոր գումարը չէ, որը Խաչատուր Սուքիասյանը կամ նրա ընտանիքը փորձում է ստանալ պետությունից։

Խնդիրը շատ ավելի գլոբալ է, որին պետությունը կարող է բախվել հետագայում։

Իր սեփականությունը կորցրած (հարկերը թաքցնելու հիմնավորմամբ՝ Պետեկամուտների կոմիտեն տարիներ առաջ 4 մլրդ դրամի տուգանք նշանակեց գործարանի նկատմամբ), ապա տարիներ անց այն վերադարձնելու նրա ձգտումը, անշուշտ, հասկանալի է։ Բայց քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո, իշխանության ամենաբարձր մակարդակներում ունեցած կապերի ու հարաբերությունների պայմաններում այս գործարանի հետ կապված՝ նրա օգտին ընդունված ցանկացած որոշում երբեք չի կարող հասարակության համար վստահելի լինել։ Դա ընկալվելու է՝ որպես քաղաքական որոշում։ Ավելին, այն հետագայում ուղենիշ է դառնալու շատերի համար։

Այս իշխանության հեռացումից հետո վաղը պետության հետ նույն կերպ կարող են վարվել բոլոր նրանք, ովքեր տարբեր պատճառաբանություններով ու հիմնավորումներով իշխանափոխությունից հետո զրկվել են և, ապօրինի ծագում ունեցող գույքի անվան տակ, առաջիկայում կարող են զրկվել իրենց սեփականությունից։

Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե դա ի՞նչ պատուհաս կդառնա պետության գլխին։

Ոչ մի նշանակություն չի ունենա անգամ այն, թե ինչ հիմքերով են պետությանն անցել այդ գույքերը, ինչ-ինչ մութ պատմությունների արդյունքում կամավո՞ր են նվիրաբերել, թե՞ պարզապես բռնագանձվել են իշխանությունների կողմից։

Կարևորը՝ դրանք վերադարձնելու կամ փոխհատուցում պահանջելու քաղաքական պահը հարմար լինի։ Այնպես, ինչպես Խաչատուր Սուքիասյանի պարագայում է։

Օգտվելով Նիկոլ Փաշինյանի իշխանության հիերարխիայում գրաված դիրքից և ունեցած հնարավորություններից, հիմա նա մտադիր է պետությունից խոշոր գումարի փոխհատուցում ստանալ՝ չկատարած հարկային պարտավորությունների հիմքով։

Հիշեցնենք, որ հարկերը թաքցնելու հիմնավորմամբ՝ Պետեկամուտների կոմիտեն տարիներ առաջ 4 մլրդ դրամի տուգանք նշանակեց գործարանի նկատմամբ։ Ու քանի որ սեփականատերը հրաժարվել էր վճարել, գործարանը հանվեց աճուրդի և վաճառվեց։ Այն գնեց մեկ այլ հայտնի գործարար՝ Ռուբեն Հայրապետյանը՝ վճարելով 4,3 մլրդ դրամ։

Սա տեղի է ունեցել 13-14 տարի առաջ։

Թեման կրկին սկսեց ակտիվորեն շրջանառվել իշխանափոխությունից կամ քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո։

Մինչ այդ, նախկին սեփականատերը վաղուց դադարել էր խոսել այդ մասին։ Սակայն իշխանափոխությունից հետո Խաչատուր Սուքիասյանը սահուն վերադարձավ «Բջնիի» հետ կապված պատմություններին ու սկսեց տարբեր հարթակներում սեփականության իր իրավունքների վերականգնման պահանջներ ներկայացնել։

Թեև հասկանալի է, որ անկախ ամեն ինչից՝ խոսք չի կարող լինել գործարանը վերադարձնելու մասին, եթե, իհարկե, չլինի նոր սեփականատիրոջ բարի կամքն ու ցանկությունը։ Պետությունը վաճառել է՝ գնորդը գնել է։ Ավելին, ժամանակին Ռուբեն Հայրապետյանը ներկայացրել է, թե ինչ վիճակում է գնել գործարանը և ինչ հսկայական ներդրումներ է կատարել:

«Դեռ 2010թ., եթե չեմ սխալվում, ասել եմ՝ եթե իրենք գտնում են, որ իրենցից խլել եմ… Պետությունը վաճառել է, ես գնել եմ: Եթե իրենք գտնում են, որ իրենցից խլել եմ, ես պատրաստ եմ հենց հիմա, իմ տված փողը թող տան, հետ տամ իրենց: Ես սա հրապարակայնորեն մամուլի ասուլիսում եմ ասել: Բացի դրանից, ես, սրանից մի 2-3 ամիս առաջ էլ, Ծառուկյան Գագիկի հետ խոսում էինք, ասացի՝ ասա՝ թող հենց հիմա փողերս տա, էլի տամ, ավել-պակաս թող չխոսի: Բայց հիմա արդեն ուրիշ բան եմ ասում: Եթե ես այդ գործարանը, ասենք, ուրիշ մարդու կվաճառեմ 10 միլիոն պակասով, ապա իրեն՝ մի միլիարդ դոլարով: Այսինքն՝ ի՞նչ եմ ուզում ասել. իրեն՝ երբեք»,- 2019թ. հարցազրույցներից մեկում ասել էր Ռուբեն Հայրապետյանը՝ ներկայացնելով «Բջնի» գործարանը սեփականացնելու խնդիրը։

Այլ բան է փոխհատուցումը։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ միշտ էլ կարելի է հիմնավորումներ գտնել, որ նախկին իշխանությունները ժամանակին չհիմնավորված տուգանքներ են նշանակել, ու այդպես պատասխանատվության բեռը դնեն պետության վրա։

Թերևս, այդ հույսով էլ Խաչատուր Սուքիասյանը կամ նրա ընտանիքը մտադիր են պետությունից խոշոր գումարի փոխհատուցում ստանալ։ Խոսքը շուրջ 3,5 մլրդ դրամի կամ ավելի քան 7 մլն դոլարի մասին է։

Որպես ժամանակին սխալ հաշվարկված հարկային պարտավորությունների դիմաց փոխհատուցում՝ Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորի ընտանիքը պետությունից այդքան գումարի ստանալու պահանջով դիմել է դատարան։ Դատարանը որոշում է կայացրել պարտավորեցնել ՊԵԿ-ին՝ վերսկսելու «Բջնի» գործարանի հետ կապված վարույթը՝ այն հիմնավորմամբ, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ։

Այդ հանգամանքներն ինչպե՞ս կազդեն այս գործի հետագա ընթացքի վրա, տուգանքները կհամարվեն հիմնավո՞ր, թե՞ կջրվեն, կտեսնենք ավելի ուշ։ Բայց միանշանակ է, որ ցանկացած որոշման պարագայում դա դառնալու է ոչ միայն պետության գլխին կախված մահակ, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծելու՝ բռնագանձված ապօրինի ծագում ունեցող գույքն օտարելու ճանապարհին։

Այդպիսի խնդրի իշխանությունները բախվեցին Ծաղկաձորի հայտնի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի դեպքում։ Երկուսուկես տարի պահանջվեց և 7 աճուրդ, որպեսզի կառավարությունը կարողանա մի կերպ վաճառել այդ գույքը։ Դա էլ այն բանից հետո, երբ մեկ երրորդով նվազեցվեց գույքի գնահատված գինը, և տրվեց տարաժամկետ վճարումներով, նույնն է թե՝ պարտքով ձեռք բերելու հնարավորություն։

Երկար ժամանակ հայտնի ու անհայտ ոչ մի գործարար մոտ չէր գալիս այդ ոչ պակաս շահավետ գույքին զուտ այն պատճառով, որ պետությանն էր անցել անհասկանալի պայմաններում արված «նվիրատվության» միջոցով։

«Բջնիի» պարագան նույնիսկ անհամեմատելի է Ծաղկաձորի համալիրի հետ։ Բայց, ինչպես տեսնում ենք, այն կրկին շահարկումների առարկա է դարձել։

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը, քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո, այդ և այլ գույքերի նախկին սեփականատերերը, ինչպես Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը, չեն պահանջի պետությունից վերադարձնել իրենց սեփականությունը կամ փոխհատուցում տրամադրել։ Հաշվի առնելով հատկապես այն մութ պատմությունները, որոնք կան՝ պետությանը «նվիրաբերված» գույքերի հետ կապված, մեծ է հավանականությունը, որ այդ գործարքները կանգնելու են խնդիրների առաջ։

Նույնը լինելու է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պարագայում։ Իշխանություններն իրենց չմտածված քայլերով բոլոր հնարավոր պայմանները ստեղծել են, որպեսզի հետագայում այս ամենը պատուհաս դառնա պետության գլխին՝ ծանր ֆինանսական հետևանքներով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Խաչատուր Սուքիասյան Նիկոլ Փաշինյան Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին