f

Անկախ

Ավինյանը հայտարարեց, որ չի կարելի արտակարգ դրության ռեժիմն անընդհատ երկարաձգել, Բադասյանը տեղից հուշեց, թե կարելի է


Մենք օրենքով սպառել ենք ամբողջ հանրապետությունով մեկ արտակարգ դրության 30-օրյա ժամկետը. մենք կարծում ենք, որ ըստ այս օրենքի, հնարավոր չէ այդ ժամկետը գերազանցել: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝հավելելով, որ մինչդեռ կառավարությունը որոշում է ընդունել 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը։

«Դուք այլ կերպ եք մեկնաբանում. Ձեր այդ՝ այլ կերպ մեկնաբանամամբ, եթե այս 30 օրն էլ լրանա, կարո՞ղ եք էլի 30 օր երկրացնել, թե ոչ»,- հարցրեց պատգամավորը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:

Ավինյանը նշեց, որ Մարուքյանի մեկնաբանությունը կապված արտակարգ դրության ժամեկտի երկարացման հետ մի փոքր նեղ է. «Այդ մեկնաբանությամբ ստացվում է, որ թույլ չի տալիս երկարաձգել արտակարգ ռեժիմի դրությունը, ինչը նախատեսված է 5-րդ հոդվածի 2-րդ կետով և ընդհանուր առմամբ, եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը դեռևս չի կարողացել լուծել այն խնդիրը, որի համար հայտարարված է եղել, տրամաբանական մեկնաբանություն է 30 օրով երակարաձգելը»,-ասաց նա:

ՀՀ պարետը նշեց, որ հառակակ դեպքում կստացվեր, որ երբ լրանում է հայտարարված արտակարգ դրության վերջնաժամկետը, միանգամից նոր արտակարգ դրության որոշմամբ պետք է հանդես գային: Ըստ նրա՝ առհասարակ այդ ժամանակ երկարաձգման ինստիտուտի գոյությունը հարցականի տակ է մնում. «Եվ արդարադատության նախարարությունը եւ վարչապետի աշխատակազմը համակարծիք են այս մեկնաբանության հետ»,-հավելեց Ավինյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինքն այլ բան է հարցնում. «Ես ասում եմ՝ այս 30 օրը լրանալուց հետո կարո՞ղ եք երկարացնել ժամանակը, թե ոչ»,- հարցրեց պատգամավորը, ինչին ի պատասխան Ավինյանը ասաց՝ ոչ, չեն կարող երկարացնել:

Սակայն Կառավարության մյուս անդամները Ավինյանին հուշեցին, որ կարող են անընդհատ երկարաձգել:

Էդմոն Մարուքյանն էլ ըդնգծեց՝ այս մեկնաբանությունը որևէ իրավական հենք չունի: «Եթե Կառավարութությունը 10 օրով հայտարարեր արտակարգ դրություն, նա կարող էր երկարաձգել այն, բայց 30 օրը չի կարող հանրապետության տարածքում գերազանցել, Դուք ասում եք՝ կարող է անընդհատ 30 օր մինչև տարեվերջ երկարաձգվի: Չի կարող նման բան լինել»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյան Լուսավոր Հայաստան ՀՀ Արդարադատության նախարարություն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին