Խորհրդային Միության փլուզումից հետո արևմտյան երկրները պետք է լուծարեին Հյուսիսատլանտյան դաշինքը։ Այս մասին ուրբաթ կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը։
«Որպես սառը պատերազմի արդյունք՝ ՆԱՏՕ-ն պետք է լուծարվեր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։