f

Անկախ

«Գազի Հովոն» և նրա վաղեմի ախոյան Արգամիչը․ ինչն է եղել Արտաշատում հնչած կրակոցների պատճառը․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 28-ին Արտաշատ քաղաքում հնչած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել եւ «Արտաշատ» ԲԿ տեղափոխվել Հովհաննես Ղազարյանը, որը հայտնի է «Գազի Հովո» մականունով։ Նա «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրենն է։ Գնդակը դիպել է նրա պարանոցի եւ որովայնի հատվածներին, այժմ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Ղազարյանի մերձավորներից մեկից տեղեկացանք, որ տուժողը վիրահատվել է, տեղափոխվել Երեւանի հիվանդանոցներից մեկը, կրակողը եղել է դիմակավորված, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ երեկ հայտարարեցին, որ վերջինս հեռացել է երկրից։ Թե ինչն է եղել հանցագործության շարժառիթը, ասացին՝ բիզնես շահերը։ Ինչպես հայտնի է՝ Գազի Հովոն եւ նրա որդիները Արտաշատում գազա-բենզալցակայաններ ունեն։

Քաղաքում խոսում են, որ հանցագործություն կատարած անձին հովանավորում են իշխանությունները, եւ դրանով է պայմանավորված, որ նրան չեն հայտնաբերել, ավելին՝ թույլ են տվել, որ երկրից դուրս գա։ Տարիներ առաջ Գազի Հովոյի եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գերդաստանների միջեւ թշնամությանը եւ բախումներին մամուլը շատ է անդրադարձել, ինչ-որ ժամանակ Ղազարյանը ստիպված եղավ հեռանալ Հայաստանից։ Մեր աղբյուրները հատկանշական են համարում, որ նման միջադեպ է տեղի ունենում այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը կրկին ձիու վրա է հայտնվում։

Ըստ լուրերի՝  նա է «նշանակել» Արտաշատի քաղաքապետին, ՔՊ ցուցակը համալրել է յուրայիններով, աջակցել Գարիկի ընտրությանը Վեդիում եւ դե ֆակտո դարձել Արտաշատում «ասողը»։ Իշխանությունների գիտությամբ է Արգամիչը վաճառել (ըստ որոշ լուրերի՝ նրանց նվիրել) Մոնումենտի դղյակը։ Եվ այս ամենում, ըստ լուրերի, նրան աջակցել է խնամու խնամին՝ Խաչատուր Սուքիասյանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հայաստան Արտաշատ կրակոցներ Հովիկ Աբրահամյան մամուլի տեսություն

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին