f

Անկախ

«Հրապարակ».Ես ինձ շատ վատ զգացի, որ մեր սևազգեստ մայրերը մարդասպանի առաջ ևս մեկ անգամ ցածրացան․Մարգարիտա Խաչատրյան


«Ես և իմ աղջիկն Աննա Հակոբյանից որևէ հրավեր չենք ստացել, եթե ստանայինք էլ, միանշանակ` մերժելու էինք», - մեզ հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ):


Նրա խոսքով` սևազգեստ մայրերի պարը՝ վարչապետի տիկնոջ հետ, շատ վիրավորական էր: «Ես ինձ շատ վատ զգացի, որ մեր սևազգեստ մայրերը մարդասպանի առաջ ևս մեկ անգամ ցածրացան, երբ նրանք բունկերից հրամաններ տալով մեր երեխաներին կոտորեցին, ստացվում է` դա ոչինչ էր, էսօր մայրերը գնում են մարդասպանի հետ սեղան են նստում: Խնդիրն էդ խնջույքը չի, խնդիրն էն ա, որ էսքան ցածրանում են»: 

Այն հարցին, թե խնջույքի մասնակից սևազգեստ մայրերից ում է ճանաչում, մեր զրուցակիցը նշեց, որ այդ խնջույքին ներկաներից որևէ մեկին չի ճանաչում: «Նրանք 44-օրյա պատերազմի մասնակիցների մամաներ չէին: Չեմ կարող ասել, թե ովքեր էին, բայց ես մեր սևազգեստ մայրերի մեջ կարմիր բլուզ հագնող չեմ ճանաչում: Մենք մեր սևը չենք հանել: Որդուս մահից անցել է 25 տարի, բայց ես դեռ իմ սև շորերը չեմ հանել: Ես ուղղակի ասելիք չունեմ, ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը, եթե որոշ մարդիկ որոշել են իրենց որդիների արյունը վաճառել, ուրեմն խոսելն ավելորդ է», - նշում է Մարգարիտա Խաչատրյանը:

 

Մարգարիտա Խաչատրյան Աննա Հակոբյան Հայաստան

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին