f

Անկախ

Տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառման իրականացումը երկարացվել է 3 ամսով․ նախարարություն


2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառման իրականացումը երկարացվել է 3 ամսով (ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17 N 316-Լ որոշում)։

Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Միջոցառումից կարող են օգտվել այն շահառուներն, ովքեր մինչ այս պահը չեն ստացել ծրագրով նախատեսված աջակցության գումարը։ Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներն, ովքեր օգտվել են միջոցառումից, սակայն անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) կարգավիճակը դեռևս հստակեցված չէ՝ կստանան ևս 3 ամիս աջակցություն` հունվար-մարտ ամիսների համար:

Միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական www.mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2022 թվականի ապրիլի 15-ը։

Աջակցությունը տրամադրվում է դրամական օգնության ձևով՝ անկանխիկ եղանակով՝ հետևյալ չափերով․
 առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3,000,000 դրամ,
 երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2,000,000 դրամ,
 երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1,000,000 դրամ,
 հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3,000,000 դրամ,
 զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5,000,000 դրամ,
 անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ ամսական 300,000 դրամ:

Տեղեկացնում ենք, որ ապրիլի 15-ից հետո ուղարկված դիմումները չեն դիտարկվի։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 52-87-79 հեռախոսահամարին»,-նշվում է հայտարարության մեջ։

Հայաստան սոցիալական աջակցություն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին