f

Անկախ

Հայաստանի դե ֆակտո իշխանությունը առաջիկա շաբաթներին կստորագրի Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագիր»


Դատելով տարածաշրջանային գործընթացների վերջին շաբաթների տրամաբանությունից, բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից, ինչպես նաև տեղեկատվական տարբեր արտահոսքերից ու արշավներից, այս պահին կա իրավիճակի զարգացման երկու հնարավոր և խիստ հավանական տարբերակ.

Տարբերակ Ա. Հայաստանի դե ֆակտո իշխանությունը առաջիկա շաբաթներին կստորագրի Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագիր», որը կներառի ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ու Արցախից հայկական պետության իրավական հրաժարումը, այլ նաև Տավուշի, Արարատի ու Սյունիքի մարզերում Ադրբեջանին նոր տարածքային զիջումները և Սյունիքով «թյուրքական միջանցքների» բացումը։ Այս նոր կապիտուլիացիայի ստորագրումը արդարացվելու է նոր լայնամասշտաբ պատերազմից խուսափելու «ցանկությամբ», որի տեղեկատվական նախապատրաստությունը վաղուց ընթանում է կապիտուլիանտի ու իր խմբավորման կողմից։ Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո կբացվի նաև Թուրքիայի հետ սահմանը։ Եւ Հայաստանը կդառնա լիարժեք թուրքական ազդեցության գոտի՝ թաղելով ոչ միայն Արցախի վերաազատագրման գաղափարը, այլև ընդհանրապես առաջիկա տասնամյակներում հայկական պետություն ունենալու հնարավորությունը։

Տարբերակ Բ. Հայաստանի դեմ առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում կսկսվի Ադրբեջանի մեծածավալ ռազմական հարձակումը՝ ոչ միայն Արցախում, այլև Սյունիքի, Արարատի և մի քանի այլ ուղղություններով։ Բնականաբար, ներկայիս դե ֆակտո թուրքամետ ղեկավարությամբ ճիշտ դիմադրություն կազմակերպելու մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են, իսկ ապավինել որևէ այլ պետության կամ դաշնակցի օժանդակությանը, հատկապես, եթե հենց ՀՀ ղեկավարությունը չի պատրաստվում պատերազմել, միամտություն է (առավելագույնը, որ կանեն երրորդ երկրները՝ իրենց բաժին շահերի անվտանգությունը ապահովելն է)։ Պատերազմում սեփական տգիտությամբ նորից պարտված խմբավորումը փաշինյանի գլխավորությամբ, որը մի անգամ արդեն ստորագրել է կապիտուլիացիա, դա կանի երկրորդ անգամ ևս առանց որևէ խոչընդոտի, քանի որ ունի միայն մեկ խնդիր՝ մնալ իշխանության, այլ ոչ ապահովել Հայաստանի ու հայության շահերը։

Ինչպես կռահում ենք, Հայաստանի պետականությունը փրկելու միակ հնարավորությունը թե՛ պատերազմի դաշտում, թե՛ դիվանագիտական հարթությունում ներկայիս դե ֆակտո թուրքամետ իշխանության հեռացումն է և դեռևս առկա ազգային ռեսուրսների անհապաղ միավորումը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |

կարդալ նաև թելեգրամում՝ varuzhandragoman

Հայաստան Վարուժան Գեղամյան ՖԲ Գրառում

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին