f

Անկախ

ԱԽՔ-ի հանկարծակի այցը Բրյուսել


Մարտի 29-ին ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի պաշտոնական կայքում հայտնվեց տեղեկություն, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն և Լիտվայի Հանրապետություն:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել, իսկ հաջորդ երկու օրերին գտնվելու է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում:

Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:

Եվ ահա, երեկ ուշ երեկոյան հայտնի է դառնում, որ մի շարք աշխատանքային հանդիպումները ենթադրում է նաև հանդիպում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

Այսօր վաղ առավոտյան արդեն, Հայկական ժամանակը գրում է հանդիպման մասին. Ինչպես նշված է ԵՄ կայքում,  հանդիպումը կազմակերպվել է՝ երկու երկրների միջև մի շարք խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու նպատակով:

Հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը մի քանի օր առաջ այցելել էր տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան:

Քննարկվել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

«Բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառել է նաև Գրիգորյանի և Հաջիևի առանձնազրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերին առնչվող լայն շրջանակ՝ որպես երկու երկրների առաջնորդների և Շառլ Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակություն»,– ասվում է հայտարարության մեջ:

Մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որի ժամանակ, ինչպես նշվում է, Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերի:

Հարց է ծագում. Նախ, ինչու ԱԽՔ պաշտոնական կայքի մարտի 29-ի հայտարարության մեջ չկար որևէ տեղեկություն Գրիգորյանի և Հաջիևի հանդիպման մասին: 

Երկրորդ` եթե խոսքը գնում է ապրիլի 6-ին Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելուն, ապա դա կարելի էր անել արարողակարգի պետերի մակարդակով: Ըստ էության, ԵՄ պաշտոնական հայտարարության մեջ ևս փաստվում է, որ Գրիգորյանը և Հաջիևը առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում, ակնհայտորեն չեն քննարկվել բացառապես Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը վերաբերող հարցեր: 

Եվ ուրեմն, ինչ է քննարկվել և ինչու է դա մնում գաղտնի:

Հայաստան Ադրբեջան ՀՀ ԱԽՔ Հիքմեթ Հաջիև Արմեն Գրիգորյան Բրյուսել հայ-ադրբեջանական համաձայնագիր

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին