Կրասնոյարսկի երկրամասի Երմակովսկի շրջանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Գերատեսչության տվյալներով՝ ցնցումների մասին տեղեկություն է ստացվել Բնության կառավարման և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների իրականացման կենտրոնից՝ ժամը 19.54-ին (տեղական ժամանակով): Մարզի երկու բնակավայրերում ցնցումներ են զգացվել մինչև երեք բալ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Երմակովսկի շրջանում՝ 10 կմ խորության վրա։
Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։
Մինչ այս սեյսմոլոգները Կամչատկայի ծոցում երկու երկրաշարժ են գրանցել։ Երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 3,6 և 3,8 մագնիտուդ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յակուտիայում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը հանքավայրում փլուզում է առաջացրել։