f

Անկախ

Արաբական կոալիցիան դադարեցնում է ռազմական գործողությունները Եմենում բանակցությունների ընթացքում


Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիան երեքշաբթի հայտարարել է, որ դադարեցրել է ռազմական գործողությունները Եմենում Էր Ռիադում միջեմենական բանակցությունների ընթացքում, որոնք մեկնարկում են չորեքշաբթի օրը: Այս մասին հայտնում է Սաուդյան SPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դաշինքի հայտարարությունը։

«Կոալիցիայի միացյալ հրամանատարությունը հայտարարում է Եմենում չորեքշաբթի ժամը 06:00-ից բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ Էր Ռիադում խորհրդակցությունների հաջողության ապահովման եւ բարենպաստ մթնոլորտի ստեղծման նպատակով սուրբ Ռամադան ամսվա ընթացքում խաղաղության պահպանման համար,- ասվում է հայտարարության մեջ։- Մենք կհետեւենք հրադադարին եւ կձեռնարկենք բոլոր միջոցները դրա պահպանման համար»:

Դաշինքի որոշումն ընդունվել է ի պատասխան Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Նաիֆ Ֆալահ Մուբարաք ալ-Հաջրաֆի՝ միջեմենական խորհրդակցությունների ընթացքում ռազմական գործողությունների դադարեցման մասին կոչին, որոնք տեղի կունենան Էր Ռիադում մարտի 30-ից ապրիլի 7-ը։ Ավելի վաղ նա «Անսար Ալլահ»-ի (Հուսի) ապստամբ շարժման ղեկավարությանը, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Սանայում եւ զինված պայքար է մղում կոալիցիայի դեմ արդեն յոթ տարի, հանդիպման համար գալ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք։ Ապստամբները, որոնք երկխոսություն վարելու պատրաստակամություն էին հայտնել, պահանջել էին այն անցկացնել չեզոք տարածքում։ Ի սկզբանե Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի հովանու ներքո բանակցությունները նախատեսված էին մարտի 29-ից ապրիլի 7-ը։

Առաջարկվում է քննարկում անցկացնել վեց ուղղություններով, այդ թվում՝ ռազմական եւ քաղաքական, «մարդասիրական միջանցքները բացելու եւ կայունության հասնելու համար»։ Հրավերներն ուղարկվել էին բոլոր կողմերին, սակայն հուսիներն ու մի շարք այլ պատվիրակներ դեռ չեն ժամանել Էր Ռիադ։

Եմեն ռազմական գործողություն Աշխարհում արաբական կոալիցիա

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին