f

Անկախ

Նավուրի դպրոցի վիճակը` 32 տարվա իշխանությունների ամոթը


2019թ․ օգոստոսի 4-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում մեծ շուքով նշվեց Նավուրի հիմնադրման 200-ամյակը։ 1999թ․-ից Նավուր համայնքի ղեկավար, 2017 թ․-ից Նավուրի վարչական ղեկավար Արամ Նիգոյանը հանդիսության ժամանակ իր ելույթում նշելով վերջին 20 տարում գյուղում կատարված գործերի մասին, հայտարարեց, որ Նավուրի միջնակարգ դպրոցի շենքը հիմնանորոգման խիստ կարիք ունի։ Հանդիսությանը ներկա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը,ով ծագումով Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղից է, հայտարարեց, որ դպրոցի շենքի վիճակը վերջին 30 տարվա իշխանությունների ամոթն է, եւ այդ իշխանությունների կողմից ինքը ներողություն է խնդրում շենքի անմխիթար դրության համար։ Մարզպետ Չոբանյանը խոստացավ, որ առաջիկայում կլուծվի Նավուրի հանրակրթական դպրոցի շենքի հիմնանորոգման հարցը , հույս հայտնելով ,որ Նավուր գյուղի հաջորդ տարեդարձի տոնակատարության ժամանակ գյուղի կրթօջախի շենքն արդեն նորոգված կլինի։ Նավուրի վարչական ղեկավար Ա․ Նիգոյանը հայտնեց, որ գյուղի միջնակարգ դպրոցն ունի շուրջ 150 աշակերտ, այնտեղ սովորում են ոչ միայն Նավուրի դպրոցականները, այլեւ՝ հարեւան Իծաքար գյուղի 9-12-րդ դասարանցիները։ Նավուրի դպրոցի շենքը կառուցվել է 1971թվականին, 1988թ․-ի երկրաշարժից հետո այն թեթեւակի նորոգվել է, երկրաշարժի հետեւանքները վերացվել են,նաեւ տանիքն է փոխվել։ Վարչական ղեկավարն ասաց, որ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացված ծրագրով դպրոցի մարզադահլիճն է նորոգվել։ Նա ասաց, որ Հայկ Չոբանյանի մարզպետ պաշտոնավարման ժամանակ դպրոցի տանիքն է փոխվել, նաեւ՝ պատուհանները, սակայն դպրոցի շենքի վիճակը վատթար է։ Դասասենյակների եւ միջանցքների պատերի գաջը թափած է, դասասենյակների միջնորմ պատերը խարխուլ են, դրանք տեղաշարժվում են, մի դասասենյակից հնարավոր է մյուսի ներսը տեսել, դասասենյակների հատակը վատթար վիճակում է։ Դպրոցը ջեռուցվում է վայտ վառող վառարաններով, ինչը խնդիրներ է ստեղծում։ Ա․ Նիգոյանն ասաց, որ ինքը դեռեւս Նավուր համայնքի ղեկավար եղած ժամանակ դպրոցի հիմնանորոգման խնդրով դիմել է ԱԺ-ի բոլոր խմբակցություններին։ Դպրոցի շենքը հիմնանորոգելու համար առաջարկել են կազմել նախագիծ-նախահաշիվ, որի համար Նավուր համայնքի բյուջեից 10 միլիոն դրամ է ծախսվել։ Ա․ Նիգոյանը առաջարկել է հիմնանորոգում կատարել դպրոցի մեկ մասնաշենքում, որպեսզի նորոգման ծախսը քիչ լինի, սակայն նախագծող կազմակերպությունը չի համաձայնվել։ 5 տարի առաջ կազմված, 10 միլիոն արժողությամբ նախագիծ- նախահաշիվն այժմ անպետք փաստաթուղթ է, քանզի աճել են բոլոր շինանյութերի գները։

Նավուրի դպրոցը, լուսանկարն արվել է 2019թ․ օգոստոսի 4-ին

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում Նավուրի դպրոցը Տավուշի մարզ խմբագրի ընտրանի Հայաստան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին