f

Անկախ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ


Երեկ, «Yerevan today» լրատվականով դիտեցի Ձեր հարցազրույցը, որն այնքան հետաքրքրական էր ինձ համար, որպես հոգեբանի, որ չնայած նրան, որ տևում էր 20 րոպեից ավելի՝ վերադիտեցի ևս երկու անգամ։

Հաշվի առնելով այն փաստը, որ 20 րոպե տևած Ձեր խոսքը, ամբողջությամբ հուշում էր այն մասին, որ խոսողի հոգեբանական, ինտելեկտուալ և իմացական ոլորտների զարգացումը չի համապատասխանում իր տարիքային շեմին, կարելի է եզրահանգել, որ Ձեր պատկերացման մեջ Հայ ժողովուրդը բաղկացած է բացառապես մտավոր հետամնացներից և տեքստն ու մանիպուլյացիան, որը Դուք գրել էիք, կամ Ձեզ համար գրել էին, ու Դուք ջանասիրաբար կարդում էիք, նախատեսված էր հենց այդ մտավոր ունակությունները ունեցող մարդկանց համար։

Փորձեմ նշել իմ դիտարկումները, Ձեր երեկվա տեսանյութի մասով՝

1. Տեսանյութի համար Ձեր կամ Ձեր իմիջմեյքերի ընտրած սև զգեստը, բոլորովին չէր համապատասխանում օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ, Ձեր ինստագրամյան բլոգում տեղադրված անհոգ և այսօր Հայրենիքում տիրող իրավիճակին անհամապատասխան լուսանկարների հետ։

2. Այն, որ համոզում էիք, թե կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել զոհված հերոսների ծնողներ, բոլորովին արժանահավատություն չէր ներշնչում մի պարզ պատճառով՝ ոչ վաղ անցյալում, Դուք և Ձեր ընտանիքի այլ անդամներ, բազմաթիվ անգամներ մանիպուլյացիաներ եք իրականացրել, անարգելով այդ հերոսների արժանապատվությունը, սկսած հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի ներկայացման բեմադրությունից, վերջացրած 44-օրյա պատերազմից հետո արդեն, եռաբլուրում, այլ «սգացող մայրերի» կեղծ բեմադրության կազմակերպմամբ։

3. Լինելով հոգեբան, ում հոգեբանական կենտրոնի բոլոր հոգեբանները շարունակաբար աշխատում են պատերազմի հետևանքով հոգեբանական տրավմա ստացած մարդկանց հետ՝ սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ պետական մոտեցումներով, որը իմ համար անհասկանալի պատճառներով չի իրագործվել, ուզում եմ հայտարարել, որ Ձեզ մտահոգող խնդիրը, որը ներկայացնում էիք հանրությանը, թե իբր Հայ հանրությունը պահանջում է որդեկորույս մայրերից՝ «որոշակի հավերժ սգո դրսևորումներ», չի համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, Հայ հանրությունը խրախուսում է որդեկորույս մայրերի վերադարձը՝ կյանք և ինքնաբուխ միտված է ամեն բան անել, որ մեր Հերոսների ծնողները շարունակեն ապրել (չեմ բացառում, որ նման 1-2 դեպք, որպիսին Դուք նկարագրում էիք, կարող էին տեղի ունենալ։ Դա բնորոշ է բոլոր աղգերին և հասարակություններին)։

4. Ձեր կազմակերպած միջոցառման նկատմամբ ձևավորված ՀԱՆՐԱՅԻՆ ԲՈՂՈՔԸ, որն ինչպես ասացիք ձևավորվել է, և ինչպես ասացիք չկային այլ կարծիքներ՝ ՈւՂՂՎԱԾ ԷՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՁԵՐ ԱՆՁԻՆ ԵՎ ՁԵՐ ԱՆՁԻ ՀԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԺԱՄԱՆՑԻՆ, ԱՅԼ ՈՉ ՈՐԴԿՈՐՈւՅՍ ՄԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ՎԱՐՔԱԳԾԻՆ։ Քանզի ըստ Ձեր հայտարարածի, որդեկորույս մայրերը ընդունել էին հրավերը մի մարդուց, ով հրապարակավ հայտարարել էր նախկինում իր կարծիքը այն մասին, որ, ցիտում եմ՝ «հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի...»։ Մի մարդուց, ում ամուսինը, ուղղակի պատասխանատուն է և մեղավորը այն բանի, որ 44-օրյա պատերազմ եղավ և մի ամբողջ սերունդ զոհվեց։ Ում ամուսինը, իր ապաշնորհ կառավարմամբ, Արցախի խնդիրը բանակցությունների սեղանից տեղափոխեց՝ պատերազմի դաշտ, իսկ հիմա խնդրում է թշնամուն, որ այն տեղափոխվի կրկին բանակցությունների դաշտ։ Ում ամուսինը, պատերազմը վարեց, այնպիսի ապիկարությամբ, որ այն վերածվեց սպանդի։ Ընդունել էին մի մարդու հրավեր, ով, ամբողջ պատերազմի ժամանակ գտնվում էր Ստեփանակերտում՝ բունկերում, այն ժամանակ, երբ այնտեղ պետք է գտնվեին փորձառու զինվորականներ և գեներալներ և ում ամուսինը արգելել էր նրանց գտնվել այնտեղ և օգտակար լինել Հայրենիքին։ Մի խոսքով, մի մարդու հրավերն էին ընդունել, ով ըստ իս, ուղղակի պատասխանատու է և մեղավոր այն փաստի համար, որ այդ մայրերի տան ճրագը մարեց... Լույսը մարեց... Որդիները զոհվեցին։

Տիկին Հակոբյան։ Ինքներդ ասացիք, որ հարյուր հազարավոր մարդկանց քննարկում է եղել և հիմնական քննարկման գիծը եղել է բացասական վերաբերմունք այդ միջոցառման մասին։ Ինքներդ ասացիք, որ ոչ մի սատարող գրառում կամ մեկնաբանություն չեք հանդիպել։ Ցիտեցիք մեկնաբանություններ, որտեղ ակնհայտ խոսվում էր իմ կողմից վերը նշված գործոնների և պատճառների մասին։ Այսօր արդեն ակնհայտ է, Հայ Հանրությունը համարում է Ձեզ և Ձեր ամուսնուն ուղղակի պատասխանատու և մեղավոր՝ և՛ 2020 թվականի Արցախյան պատերազմի և նախաձեռնման և հրահրման, և՛ այդ պատերազմում կրած պարտության և կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման, և՛ այսօր Հայաստանի քաղաքացու անարժանապատիվ վիճակի, և՛ այսօր Հայաստանի սահմանների անորոշության և անպաշտպանության, և շատ այլ, Հայրենիքի համար սարսափելի և բախտորոշ բաների համար, որոնք ուղղակի չեմ ուզում թվել։ Եվ ՄԱՅՐԸ, ով կորցրել է իր որդուն, դժվար թե իր որդու մահվան մեջ ուղղակի մեղավորի հետ սեղան նստի, բաժակ բարձրացնի ու պար պարի։

Մի խոսքով ուզում եմ ասել, որ Ձեր նախաձեռնած ՄԱՆԻՊՈւԼՅԱՑԻԱՆ՝ պրիմիտիվ է և այն չի աշխատելու լայն հանրության վրա, ինչի առիթով Ձեր «սպառնալիքը», որ այս թեմայով շարունակական եթերներ եք ունենալու, խորհուրդ կտամ դադարեցնեք, քանզի այն ավելի է գրգռելու հանրությանը, կամ ուղղակի դառնալու է զավեշտալի։

Իսկ Ձեզ, խորհուրդ կտամ ընտանեկան զրույցների օրակարգային հարց դարձնել Ձեր ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանզի նույնիսկ Ձեր կողմից կազմակերպված, կարծես թե ապաքաղաքական միջոցառումը, (չնայած, որ իմ սուբյեկտիվ կարծիքով, այս իշխանությունը, Հայրենիքը ծառայեցնում է իր քաղաքական շահերին և չի կարողանում որևէ ապաքաղաքական բան անել ընդհանրապես) Հանրության կողմից ընդունվեց սուր, մեղմ ասած քննադատությամբ և պարսավանքով, ինչը վկայում է այն մասին, որ լեգիտիմության լուրջ խնդիր ունեք և այն բանալ մանիպուլյացիաները, որն արվում էր նախկինում, այսօր այլևս չեն աշխատում։

Հոգեբանական Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամ, Ռուսասատանի Դաշնության Արհեստավարժ Հոգեթերապևտների Լիգայի գործող անդամ և միջտարածաշրջանային դասախոս, «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի ղեկավար, ՆեյրոԼինգվիստիկ ծրագրավորման սերիտիֆիկացված թրեյներ, հոգեբան՝

Միհրդատ Ռոստոմի Մադա

ն

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան բաց նամակ Աննա Հակոբյան Հայաստան

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին