f

Անկախ

Ճանաչում ունեցող և անկախության չափանիշներին բավարարող սահմանադրական ոլորտի մասնագետների լիարժեք ներկայացվածություն սահմանադրական փոփոխությունների մասնագիտական կազմում չկա. Սիրանուշ Սահակյան


Մենք տեսել ենք, որ մեկ-մեկ նման նախաձեռնություն եղավ, տևական ժամանակ աշխատեցին  և կարծես ավելի պրոֆեսիոնալ կազմ և ներկայացվածություն կար, բայց չկարողացան անգամ հայեցակարգային հարցերի շուրջ փոխհամաձայնության գան։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և խորհրդի կազմին։

 

Նա նշում է, որ նախորդ հանձնաժողովի  մոտ 1.5 տարվա աշխատանքները որևէ արդյունք չտվեցին։

«Միևնույն ժամանակ շատ դժվարին իրողություններ եղան Հայաստանում։ Նախ գլոբալ կովիդով պայմանավորված և երկրորդը՝ պատերազմ, և այս երկու ճգնաժամային իրավիճակներն էլ ամբողջովին հաղթահարված չեն։ Ավելին՝ դրանք ավելացել են անվտանագային միջազգային արտաքին խնդիրները, այդ թվում արտաքին իրավական։ Նաև նախորդ սահմանադրական բարեփոխումներից հետո մենք բավարար ժամանակ չենք ունեցել գնահատելու ներդրված ինստիտուտների արդյունավետությունը։ Ինձ համար ամենախնդրահարույցն այն է, որ ոչ թե ապացույցների հիման վրա դուրս են բերվել խնդիրները, ճգնաժամերը, որոնցով արդարացվում է բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, այլ առանց բավարար վերլուծությունների և ուսումնասիրությունների՝ խնդիր է դրվում ունենալ հանձնաժողով, որը պետք է բարեփոխի Սահմանադրությունը, սակայն ինչ ուղղություններով՝ չի արձանագրվում։ Այսինքն՝ ոչ թե մենք խնդրից գալիս ենք լուծման, այլ առանց խնդիրների դիագնոզի, առանց սահմանադրական հարցերում հիվանդության ախտորոշման՝ ձևավորում ենք մարմին, մասնագիտական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց ինչը լուծեն՝ եթե ախտորոշում չկա, արդեն իսկ խնդրահարույց է։ Եվ եթե հաշվի ենք առնում, որ դոմինանտ է  քաղաքական մասը, ոչ թե իրավական, հասկանալի է արդեն, որ այլ խնդիրներ են դրվում»,- ասաց իրավաբանը։

Նա նշում է, որ բոլորն էլ քաջ գիտակցում ենք, որ սահմանադրական փոփոխությունները իրավական և քաղաքական գործընթացներ են ենթադրում, բայց իրավական մասը պետք է դոմինանտ լինի։

«Հստակ կարող եմ նշել, որ ճանաչում ունեցող և անկախության չափանիշներին բավարարող սահմանադրական ոլորտի մասնագետների լիարժեք ներկայացվածություն մասնագիտական կազմում չկա։ Այն անունները, որոնք կան թե լոկալ, թե միջազգային, չունեն ներկայացվածություն, որը պարզաբանման ենթակա չէ։ Արդյոք այս մարդիկ դիմել են և հրաժարվել և որոնք են եղել հրաժարման պատճառները, որովհետև տեսել են իրենց մասնագիտական աշխատանքի քաղաքականացման ռիսկեր կամ ազդեցության վտանգներ, թե առհասարակ չեն դիմել, ինչը ենթադրում է, որ կազմի ընտրության ընտրանքային մոտեցում է գործել, և նորից՝ թափանցիկ ձևով չի ընտրվել մասնագիտական կազմը։ Համանման այլ հարցադրումներ կան, որն ինձ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում, որ արդյունավետորեն կարողանալու են գործել և մեր իրականության մեջ դրական փոփոխություններ արձանագրող փոփոխություններ են իրականացվելու»,- ասաց Սահակյանը։

Դիտարկմանը, որ կա տեսակետ եւ նախադեպ, որ ամեն իշխանությունը երկրի Մայր օրենքը «իր հագով կարում», իսկ սահմանադրական բարեփոխումների թե խորհրդի կազմը, թե մասնագիտական հանձնաժողովում ընդգրկված անդամներ լոյալությունը ներկայիս իշխանությունների նկատմամբ վերահաստատում են այդ տեսակետը, Սահակյանը արձագանքեց, որ համոզված է, որ այս տեսակետը իրավացի է։

«Մինչ այժմ իրականացված այլ «բարեփոխումները» կամ քայլերը, որոնք իրականացրել են բարեփոխումների լույսի ներքո ընդամենը ավելի բարվոք և հակակշիռների գործելու հեռանկար են բացել իշխող քաղաքական ուժի համար։ Դա շատ ցայտուն էր դատական բարեփոխումների ոլորտում, երբ խնդիրը ոչ թե համակարգի մաքրումն է, կատարելագործումը և իրապես անկախ դատական հաակարգը կայացնելն է, այլ քաղաքական իշխող ուժի քմահաճույքներին հարմարվող դատավորներ և դատական իշխանություն ունենալն է, որը պետք է սպասարկի քաղաքական էլիտային, ոչ թե հանրային շահերը։ Ավելի անգամ փոքր մակարդակի ռեֆորմները իրականացվել են բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով և չեմ կարծում, որ քաղաքական կոմպոնենտ ունեցող սահմանադրական բարեփոխումները դուրս են մնալու այս օրինաչափություններից»,- ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ նախորդ բարեփոխումների ընթացքում քննարկվող հարցերը չէին բխում նորից իրականությունից։

«Քննարկման առարկա էր դրվում Սահմանադրական դատարանի վերացման կամ Վճռաբեկ դատարանի հետ միաձուլման գաղափարը, որը ուղղակի հակահամակարգային էր Հայաստանի իրավական համակարգին։ Այս խոսակցությունները ընթանում էին ՍԴ կազմի փոփոխությանը միտված քաղաքական օպերացիայի շրջանակներում։ Մենք տեսանք, որ այլ ճանապարհներով խնդիրները լուծելուց հետո արդեն իսկ նույն բարեփոխումների հանձնաժողովը կիսատ թողեց այդ գաղափարի իրացումը, որովհետև նաև քաղաքական անհրաժեշտությունը վերացավ այլ գործընթացներով պայմանավորված։ Սրանք բոլորը ապացույցներ են, որ գործընթացը առավելապես քաղաքական է»,- ասաց Սահակյանը։

Սիրանուշ Սահակյան Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին