f

Անկախ

Եղել են իրավիճակներ, որ ես տանը առանց ջեռուցման ապրել եմ, իմ աշխատավարձը եղել է 60.000 դրամ. Աղազարյան. Aravot.am


Անդրանիկ Քոչարյանի մտքերը, ով հենց սկզբից կանգնած է եղել Արցախի ժողովրդի ինքնորոշման պաշտպանության գործին, առաջամարտիկներից է եղել, պետք չի միշտ ուղիղ իմաստով հասկանալ: Սա՝ մեկ: Երկրորդը՝ ես ապրել եմ առանց գազի, առանց պայմանների: Եթե այդքան պիտի պրիմիտիվացնենք այդ մտքի էությունը, ապա ես սովոր չեմ ու ոչ մեկը չի սովորում դրան: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրատվամիջոցի դիտարկմանը, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասել է՝ պետք է միակամ լինենք եւ սովորենք գազատարը փակ վիճակում ապրել,և հարցին՝ եթե այս ցուրտ եղանակին իրենց տան գազն անջատեն, կսովորի՞ ապրել այդ պայմաններում:

«Եղել են իրավիճակներ, որ ես տանը առանց ջեռուցման ապրել եմ, որովհետեւ իմ աշխատավարձը եղել է 60 հազար դրամ, դա չի բավականացրել, հետեւաբար՝ չենք միացրել: Մենք չպիտի մոռանանք, որ Անդրանիկ Քոչարյանի արտահայտած միտքը այն կոնտեքստով է ասված, որ մենք պատերազմի մեջ եք, չի ավարտվել պատերազմը: Թշնամու կողմից նմանատիպ դրսեւորումները միշտ պետք է սպասենք ու անակնկալի չգանք: Թող ների Անդրանիկ Քոչարյանը, որ ես մեկնաբանում եմ իր խոսքը, բայց նրա ասածը այն իմաստով է, որ մենք պետք է, այո, կրճտացնենք մեր ատամները եւ իրար կողքի կանգնենք»:

Դիտարկմանը, որ 1990-ականներին, երբ թշնամին Ստեփանակերտի մատույցներում էր, Գերագույն խորհրդի 30-40 պատգամավորներ գնացել էին Արցախ, իրենց մաշկի վրա զգում էին՝ ինչ է կատարվում, իսկ այսօր իշխանական պատգամավորները դա չեն անում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց.

«Ես ինքս այն ժամանակ մի քանի անգամ գնացել եմ, վառելիք ենք տարել: Ոչ թե անձամբ ես եմ տարել, այլ պատկերացնո՞ւմ եք, ուղղաթիռի մեջ 200 լիտրանոց մետաղից տարաները որ կան, դրած մի քանի հատ, մի հատ գնդակ կպներ՝ կպայթեր: Գնացել ենք, մասնակցել ենք, բայց հավատացնում եմ, վիճակները տարբեր են առաջ եւ հիմա: Ու այնպես չի, որ հիմա չեն գնում»:

Թե ո՞րն է տարբերությունը առաջվա ու ներկայիս վիճակի՝ Աղազարյանը պատասխանեց՝ հիմա չպետք է թշնամուն առիթ տանք բանակցային գործընթացում սեպ խրել:

Հովիկ Աղազարյան Հայաստան մամուլի տեսություն Անդրանիկ Քոչարյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին