f

Անկախ

Քննարկում` քոլեջների և ուսումնարանների տնօրենների և գործատուների մասնակցությամբ. ԿԳՄՍՆ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) ներկայացուցիչների, միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:

Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները: Համատեղ գործիքակազմի ներդրման մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանին ՄԿՈՒ ոլորտի հետ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության համար:

«Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և գործարար ոլորտների կապերը պետք է առավելագույնս սերտ լինեն և ունենան կոնկրետություն: Ուրախալի է, երբ մասնագիտությունների ցանկերը, կրթական ծրագրերը վերանայելու, աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու ազդակներ ստանում ենք գործատուների կողմից: Սա նշանակում է, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, այն է՝ կրթությունը ծառայեցնել հանրության և տնտեսության կարիքներին` պատրաստելով մրցունակ կադրեր:

Պետք է քննարկենք և հասկանանք, թե այս նպատակով ինչպիսի համատեղ գործիքակազմեր կարող ենք ներդնել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ քննարկմանը մասնակցում են այն հաստատությունների տնօրենները, որոնք իրականացնում են մասնագիտական ուսուցում արդյունաբերության, շինարարության, էներգետիկայի, սննդի և այլ ոլորտներում:

ՄԿՈՒ հաստատություններում կառավարման նոր մոդելների ներդրման մասին

Նախարարի տեղակալը նաև նշել է, որ Կառավարության ծրագրով գործարար ոլորտի և կրթության համակարգի համագործակցությունը սահմանված է որպես թիրախային առաջնահերթություն, որից ածանցվում է մասնագիտությունների ցանկի և կրթական չափորոշիչների վերանայման խնդիրը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է քննարկելու նաև ՄԿՈՒ հաստատությունների կառավարման, ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման հարցերը` ընդհուպ մինչև գործատուների հետ համատեղ կառավարման նոր մոդելների ներդնելը:

«Եթե լինեն կոնկրետ առաջարկներ, պատրաստ ենք դրանք ներառելու Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) առաջիկա նիստի օրակարգում»,- ամփոփելով խոսքը՝ նշել է նա:

Չհամալրվող աշխատատեղերի մասին

Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանն անդրադարձել է աշխատաշուկայում առկա մի շարք ոլորտների՝ չհամալրվող աշխատատեղերի հարցին` նշելով՝ շուկայում միջին որակավորում ունեցող որակյալ մասնագետների բաց կա: Նրա ընդգծմամբ` աշխատաշուկան այսօր շինարարական մասնագետների` գաջագործների, երեսպատողների, պատշարների, ներքին հարդարման աշխատանք կատարողների, ենթակառուցվածքներ (կոյուղի, ջրատարներ) տեղադրողների, եռակցողների, զոդողների, էլեկտրիկների, կռունկավարների խիստ պահանջարկ ունի:

Կրթության գործընթացում գործատուների մասնակցության մասին

Համապատասխան ոլորտների կադրեր պատրաստելու առումով մտահոգիչ խնդիրներից մեկը դասավանդող մասնագետների պակասն է:

«Գործատուները պատրաստ են դասավանդող վարպետների և դասախոսների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել, աջակցել ուսումնական հաստատություններին ուսումնական պրակտիկաների կազմակերպման հարցում: Գործատուները պատրաստ են ակտիվորեն մասնակցել աշկերտության և պրակտիկաների կրթական ծրագրերի կազմմանը, ինչպես նաև կրթական ծրագրի շրջանակում որոշ դասաժամեր կազմակերպել հենց արտադրամասում՝ որպես աջակցություն տրամադրելով ուսուցման գործընթացի համար անհրաժեշտ նյութեր, ենթակառուցվածքներ և մասնագետներ»,- նշել է Գագիկ Մակարյանը` վստահեցնելով, որ պատրաստ են ընդունել և քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ: Հանդիպման ընթացքում ծավալվել է մտքերի ակտիվ և շահագրգիռ փոխանակում գործատուների և ՄԿՈՒ հաստատությունների տնօրենների միջև: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցությունը ընդլայնելու` հաշվի առնելով աշխատաշուկայի տարածքային առանձնահատկությունները` գործատու-ՄԿՈՒ հաստատություն ուղիղ ձևաչափով:

Օրենսդրության փոփոխության մասին

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ հանրային քննարկման է դրված ‹‹Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության օրենքի›› փոփոխության նախագիծը, որով նախատեսվում է ՄԿՈՒ ոլորտում ներդնել տարակարգի և ատեստավորման համակարգեր, ինչը հնարավորություն կտա բարելավելու դասավանդող վարպետների և դասախոս-մանկավարժների վարձատրությունը:

Քննարկման մասնակիցները կարևորել են մասնագիտական կողմնորոշումը` նշելով, որ դպրոցական տարիքից սկսած՝ երեխաները պետք է բավարար տեղեկատվություն ունենան պահանջված մասնագիտությունների մասին, որը նրանց կօգնի ընտրել այնպիսի մասնագիտություն, որով հետագայում կկարողանան մրցակցային կամ բարձր վարձատրությամբ տեղ ունենալ աշխատաշուկայում: Նշվել է, որ Հանրակրթության պետական նոր չափորոշչով, 7-րդ դասարանից սկսած, պարտադիր է մասնագիտական կողմնորոշման ակումբների առկայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կադրերի պատրաստման գործընթացին, ձեռնարկատիրական կրթության և մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցեր:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյան աշխատաշուկա

Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Ավելին
Ավելին