f

Անկախ

Հայաստանի վարչապետի խորհրդականը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ


Մարտի 29-ին Թեհրանում տեղի է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի եւ Հայաստանի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, հաղորդում է Mehr-ը։

Հանդիպման ընթացքում Մեհրաբիանը Թեհրանի եւ Երեւանի միջեւ երկկողմ կապերը որակել է որպես «արտոնյալ» եւ նշել, որ այդ կապերն էլ ավելի ընդլայնման կարիք ունեն։

Իրանի էներգետիկայի նախարարն ընդգծել է նաեւ Իրանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպման համար պայմաններ նախապատրաստելու անհրաժեշտությունը։

Նա նաեւ մատնանշել է տեխնիկական եւ ինժեներական ծառայությունների ոլորտում գործող իրանական ընկերությունների լայն հնարավորությունները եւ այդ ընկերությունների գործունեության շրջանակն ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ էլեկտրակայանների, հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու վերանորոգումը, առաջարկել է երկկողմ հանդիպումներ՝ ծանոթանալու երկու երկրների միջեւ համագործակցության հնարավորություններին։

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է մայիսի 10-ին եւ 13-ին կայանալիք Իրան-Հայաստան համագործակցության 17-րդ գագաթաժողովի անցկացումը համակարգելու անհրաժեշտությունը։

Հայաստանի վարչապետի խորհրդականն, իր հերթին, անդրադարձել է երկկողմ համագործակցության կարեւոր հարցերին։

Հայաստան հայ-իրանական հարաբերություններ Արտաշես Թումանյան Թեհրան Իրան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին