f

Անկախ

՛՛Հրապարակ"․Դատական դեպարտամենտի մոտ են այժմ այդ համակարգի գաղտնաբառերը, ինչի մասին իրար հետեւից այս կառույցը հերքումներ էր տարածում։


Բարձրագույն դատական խորհուրդ-Գլխավոր դատախազություն օնլայն առճակատումը՝ դատական գործերի մակագրման համակարգի բանալիների վերաբերյալ, հանգուցալուծվել է։ Պարզվում է, որ Դատական դեպարտամենտի մոտ են այժմ այդ համակարգի գաղտնաբառերը, ինչի մասին իրար հետեւից այս կառույցը հերքումներ էր տարածում։


Մինչ ԲԴԽ-ն լեղապատառ հերքում էր «բանալիների» առկայությունն իրենց մոտ, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հակառակն էր պնդում, նա անգամ համապատասխան փաստաթուղթ հրապարակեց։

ԲԴԽ-ից «Հրապարակ»-ին մակագրման բանալիների վերաբերյալ փոխանցում են․ ««Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար: Այդ աշխատանքների ավարտի և համակարգի գործարկման մասին նոր տվյալներ լինելու դեպքում՝ լրատվամիջոցներին և հանրությանը կիրազեկենք»։

Ստացվում է, որ ԲԴԽ-ն որոշել է վերագործարկել հին համակարգը, որը տեւական ժամանակ իրավապահների ձեռքի տակ է եղել, մինչդեռ ժամանակին հայտարարում էին, որ նոր ծրագիր են պատվիրելու։

Ավելի վաղ, «Հրապարակ»-ի հետ զրույցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) ասել էր, որ, եթե մակագրման հին համակարգը կրկին շահագործվի, ապա ինքը չի կարող այդ համակարգին վստահել։

Հիշեցնենք, որ արդեն երկար ամիսներ ԱԱԾ-ն քրեական գործի շրջանակներում առգրավել էր համակարգիչը, որով իրականացվում էր դատական գործերի համակարգչային մակագրման համակարգը: Այս ամբողջ ընթացքում քրեական գործերը դատավորներին մակագրվում էին դատարանների նախագահների կողմից, ինչը դժգոհություն էր առաջացրել փաստաբանների եւ քաղաքական շրջանակների մոտ, որ առկա է խտրական մոտեցում:

 

ԲԴԽ էլեկտրոնային մակագրման համակարգ Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին