f

Անկախ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մտերիմներից մոտ երկու մլդ դրամի հայց է ներկայացվել


Դատարանում վարույթ է ընդունվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հեթական հայցադիմումը


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:

Հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և  նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝   

. Երևան քաղաքում գտնվող 8 բնակարանները և Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիները, 4 հասարակական նշանակության տարածքները, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին և 2 հողամասեր, ինչպես նաև 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.601.422.519 ՀՀ դրամ։ 
 • Ավստրիայի Հանրապետության տարածքում գտնվող  2 անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170,826,728 ՀՀ դրամի չափով։ 
• 293.328.805,1 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 
• 748.762.865,56 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: 

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում բազմաթիվ վարույթներով ուսումնասիրությունները շարունակվում են: Այլ գործերով, որոնցով կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, առաջիկայում կներկայացվեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումներ։
ՀՀ գլխավոր դատախազությունում վերոնշյալ վարչության ձևավորումից հետո սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թվով 5-րդ հայցադիմումն է, որ դատարանն ընդունել է վարույթ: 

ՀԳ․ Գուրողլյանը Պետեկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության պետն էր և այդ պաշտոնը թողել է 2016-ին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Գուրողլյանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մտերիմներից էր։ 2016-ին Պետեկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցներ գաղտնի տեսագրություն էին արել ու հրապարակել, նաև նամակի տեսքով դիմել Սերժ Սարգսյանին։ Դիմումը վերաբերում էր մաքսային ոլորտում Խաչատրյանի ու նրա մտերիմների կողմից կիրառվող սխեմաներին։ Հետագայում տեսանյութը անհետացավ համացանցից, սակայն դրա տեքստային, հակիրճ տարբերակը պահպանվում է։

ՊԵԿ-ի աշխատակիցները այդ տեսանյութում պատմում էին, որ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, մաքսային ծառայությունում ստեղծել է մի խումբ և համակարգում է «մաքսայինի պապկաների» հետ կապված գործընթացները։ Սա մի մեխանիզմ էր, որով Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից ներկրվող ապրանքները մաքսազերծվել են չափազանց ցածր գնով, և ըստ ՊԵԿ աշխատակիցների դիմումի՝ գործարարներից «պապկաների» տերերը հավաքել են յուրաքանչյուր ներմուծված կիլոգրամ ապրանքի համար 2-6 ԱՄՆ դոլարի գումար։ Այս մեխանիզմում շոշափվում էր նաև Գուրողլյանի անունը՝ որպես Խաչատրյանների մտերիմ ու սխեմայի մասնակից։

Գուրողլյանի պաշտոնավարման ընթացքի ամենահատկանշական դրվագներից էր 2014-ին Իրանից Հայաստան փոխադրված շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումը. այդ ժամանակ նա նախաբացթողումային հսկողության վարչության պետն էր։

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե դատական հայց ՊԵԿ Գուրողլյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին