f

Անկախ

«Խաղաղության օրակարգը», որն առաջ է քաշում ՀՀ իշխանությունը, կեղծ օրակարգ է․ Արցախի Աժ «Արդարություն» խմբակցության ղեկավար


«Իրավունք» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում շեշտել է, որ մարտի 24-25-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է եռակողմ հայտարարության դրույթները: Դրան արձագանքել էր Ադրբեջանի ՊՆ-ն՝ ռուսական կողմից պահանջելով ապահովել հայկական զինված ուժերի դուրսբերումը, չկիրառել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը եւ քարտեզներում ցուցադրել տեղանունների ադրբեջանական տարբերակները: Ի՞նչ սպասել այս ամենից հետո, «Իրավունքը» փորձել է հետաքրքրվել Արցախի Աժ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գաստյանից, ով նկատեց.

- Այն, որ Ադրբեջանը պետք է հետ վերադառնա իր ելման դիրքեր, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ռուս խաղաղապահների կողմից արվում է առավելագույնը՝ թշնամուն ելման դիրքեր հետ շպրտելու համար: Եվ առհասարակ, խաղաղապահներն իրենց առջեւ դրված առաջադրանքները կատարում են բարձր մակարդակով: Ընդգծեմ, սակայն, որ թշնամուն ելման դիրքեր շպրտելը ոչ միայ ռուս խաղաղապահների առաջադրանքն է, այլ նաեւ դրան ուղղված ջանքեր են գործադրում նաեւ ՊԲ-ն եւ մյուս ուժային կառույցները:

- Պարոն Գալստյան, սահմանային լարվածության ֆոնին ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀում նկատվում են հակառուսական տրամադրությունների աճ: Ընդ որում, հատուկ տարածվող:

 

- Հակառուսական յուրաքանչյուր քայլ ակնհայտ արեւմտամետների ձեռքով իրականացվող պատվեր է: Իսկ հատկապես Արցախում հակառուսական տրամադրություններ սերմանելը հղի է անցանկալի բոլոր բացասական հետեւանքներով: Ռուս խաղաղապահները, ՊԲ եւ ուժային կառույցների հետ միասին ապահովում են Արցախի անվտանգությունը: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս հակառուսական տրամադրություններ տարածելով, քաղաքական դիվիդենտներ չհավաքել, չի ստացվելու:

- Իսկ կոնկրետ Արցախում ի՞նչ ուժերի կողմից են տարածվում հակառուսական տրամադրություններ:

- Այն նույն ուժերն են, որոնք պահանջում են ռուսական ռազմաբազան դուրս բերել: Այն ուժերն են, որոնք Արեւմուտքից ամենատարբեր գրանտներ են ստանում՝ երկիրը պառակտելու համար: Ըստ էության, մի ուժ չի, որ մեկի անունը տամ, դրանց դեմքը պետք է առնվի իշխանական մակարդակով:

- Ենթադրենք, որ ռուս խաղաղապահներին այս անգամ էլ հաջողվի թշնամուն հետ մղել ելման դիրքեր: Բայց, ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում Արցախի ապագան, հատկապես սահմանազատման-սահմանագծման աշխատանքներից հետո:

- Ըստ իս, սահմանազատում-սահմանագծումը, ինչպես նաեւ «խաղաղության օրակարգը», որոնք առաջ են քաշում ՀՀ իշխանությունները, ոչ այլ ինչ է, քան կեղծ օրակարգ: Մեզ համար, առհասարակ, անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում վերը նշված գործընթացը՝ շրջանցելով Արցախը: Մենք բազմիցս ասել ենք, ու նորից կրկնում եմ՝ չի կարող լինել Արցախն առանց Հայաստանի եւ Հայաստանն առանց Արցախի: Այս համատեքստում պետք է փոխվի նաեւ Արցախի հարցում ՀՀ իշխանությունների անգործության մասին չբարձրաձայնելու, անգամ Արցախի իշխանությունների կողմից դա քողարկելու պահվածքը: Արցախի իշխանությունները ՀՀ օրվա իշխանությունների անգործությունը քողարկում են ու այն դեպքում, երբ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո չի արվել որեւէ գործնական քայլ, որը կփաստեր Հայաստանի՝ Արցախի անկախության երաշխավոր լինելը:

2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ՀՀ եւ Արցախի խորհրդարաններն անգամ մեկ համատեղ նիստ չեն ունեցել: Միայն մեկ անգամ խմբակցությունների ղեկավարներով հանդիպել ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ու եւս մեկ անգամ համոզվել, որ իրենք Արցախը դիտարկում են որպես բեռ: Իրենց Արցախ չգալը փորձում են արդարացնել, թե իբր արցախահայության անվտանգությունից է դա բխում: Բայց դրանք կեղծ թեզեր են: Ադրբեջանը սադրանքների դիմում է՝ անկախ նրանց Արցախ գալ-չգալուց: 

Ադրբեջանի քայլերին հակադարձելու, սադրանքները կանխելու մյուս տարբերակն է խաղաղապահ առաքելության լիազորությունների ընդլայնումը: Բայց դրա համար էլ Արցախի քաղաքական ուժերը գործիքակազմ չունեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հայաստան մամուլի տեսություն Արցախի Հանրապետություն Արցախի ԱԺ Դավիթ Գալստյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին