Ագրեսիվությունը Ադրբեջանի կողմից հարատև գործընթաց է լինելու։ Ադրբեջանի նպատակը արցախահայության գոյությունն անտանելի դարձնելն է Արցախում։ «Կիզակետում՝ Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը։
«Ադրբեջանի հոգևոր հայրերը՝ Իսրայելն ու Թուրքիան, լավագույն ուսուցիչներն են և այն, ինչ տարիներ ի վեր Իսրայելն անում է Գազայում, Ադրբեջանը կիրառում է Արցախում։ Բաքուն միայն Փառուխով չի սահմանափակվելու, նման գործողություններ լինելու են տարբեր ուղղղություններում։ Ճգնաժամերը լինելու են պերմանենտ»,- նշել է Տեր-Մաթևոսյանը։
Պատմաբանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, Հայաստանի կողմից առաջ մղվող «խաղաղության դարաշրջանի» հեռանկարներին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։