f

Անկախ

Ընդդիմությունը պատրաստ չէ համառ պայքար տանել անգամ խորհրդարանի պատերի ներսում․ ՀՌՀ անդամի վերջին թափուր տեղի համար թեկնածու է առաջադրել ՔՊ-ն․ «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ չէ համառ եւ հետեւողական պայքար տանել անգամ խորհրդարանի պատերի ներսում։ Տեղեկացանք, որ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի վերջին թափուր տեղի համար էլ է թեկնածու առաջադրել, չնայած, ըստ օրենքի, այդ տեղը լրացնելու իրավունքը վերապահված էր ընդդիմությանը։ Երեկ արդեն խմբակցությունը հանդիպում է ունեցել ՔՊ-ական թեկնածուի հետ։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, թեկնածուն Մարիամ Կարապետյանն է, որի մասին համացանցային որոնման արդյունքում պարզեցինք, որ նա 2020 թվականից ԵՊՀ ժուռֆակի նոր՝ մեդիա եւ հաղորդակցություն ամբիոնի դոցենտ է։

Հիշեցնենք, որ ՀՌՀ անդամի 3 թափուր պաշտոններից երկուսն անցած ամիսներին ՔՊ-ն արդեն համալրել էր՝ առաջադրելով եւ ընտրելով 90-ականների մշակույթի նախարար Հակոբ Մովսեսին ու ՔՊ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին։ Երրորդ տեղը, ըստ Դոնթի բանաձեւի, կարող էր համալրել խորհրդարանական ընդդիմությունը, սակայն երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Լիլիթ Գալստյանը մեզ փոխանցեցին, որ դա քվոտավորված չէ, եւ պարտադիր չէ, որ ընդդիմությունը լրացնի։ Ընդդիմությունը երեք անհաջող փորձ ձեռնարկեց այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու՝ Ռուբեն Հակոբյան, Մանվել Բադալյան, որոնց ՔՊ-ն մերժեց։ Փետրվարի 22-ին ՔՊ-ական հանձնաժողովը մերժեց նաեւ Para TV-ի խմբագիր Անժելա Նալբանդյանին, ուստի ընդդիմությունը հրաժարվել է այլ թեկնածու առաջարկելուց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հայաստան մամուլի տեսություն ՀՌՀ Ազգային ժողով ՔՊ

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին