f

Անկախ

Արմավիրի մարզում 1 օրում թալանել են մի քանի խանութներ, որտեղից գողացել են նա վճարահաշվարկային տերմինալներ


Shamshyan.com-ի հաղորդմամբ, մարտի 25-ին, ժամը 07։00-ին ոստիկանության Արմավիրի բաժին է ահազանգել Արմավիրի մարզի բնակիչ՝ 60-ամյա Ղուկաս Ղ-ն և հայնտել, որ Արևիկ գուղի կենտրոնական փողոցում գտնվող իր խանութի դուռը կոտրելու միջոցով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել վճարային տերմինալը։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 05։00-ի սահմաններում 4 անհայտ անձինք խանութի դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Ղ. Ղարիբյանին պատկանող Արևիկ գյուղի 2-րդ փողոցի 2/2 հասցեում գտնվող մթերային խանութ և այնտեղից գողացել են «Իզի Փեյ» վճարային տերմինալը, իսկ խանութի սրահից ծխախոտ և բուսական յուղեր: Նույն օրը, ժամը 08։20-ին ոստիկանության Արմավիրի բաժին է ահազանգել Եղեգնուտ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Միսակ Ս-ն և հայտնել, որ գյուղի 5-րդ փողոցի 21 հասցեում գտնվող իր խանութից գողացել են վճարային տերմինալը։ Պարզել են, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում անհայտ անձինք դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Մ. Սարգսյանին պատկանող նշված մթերային խանութ և այնտեղից գողացել են տարբեր տեսակի ծխախոտներ և «Թել Սել» վճարային տերմինալը:

Նույն օրը, ժամը 13։00-ին ոստիկանության Արմավիրի բաժին է ահազանգել Գրիբոյեդով գյուղի բնակիչ՝ 34-ամյա Նշան Ա-ն և հայտնել, որ նույն օրը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են գյուղի Չարենց փողոցի սկզբնամասում գտնվող իր մթերային խանութի մուտքի դռան փականը, այնուհետև դռան ապակին, որից հետո բացել են մուտքի դուռը, ապօրինի մուտք են գործել խանութի տարածք և այնտեղից գողացել են «Թել Սել» վճարահաշվարկային տերմինալը, տարբեր տեսակի ծխախոտներ և ոգելից խմիչքներ:

Նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։ Կայքի տեղեկություններով՝ Ղուկաս Ղ-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Ղուկաս Ղարիբյան» ԱՁ-ի տնօրենն է, Միսակ Ս-ն հայտնել է, որ ինքը «Միսակ Սարգսյան» ԱՁ-ի տնօրենն է, իսկ Նշան Ա-ն հայտնել է, որ ինքը «Հասմիկ Աղաջանյան» ԱՁ-ի տնօրենն է։

Հայաստան Արմավիրի մարզ գողություն

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին