f

Անկախ

«Մել»–ի նկարահանումներն ավարտվել են, այն խեղված ճակատագրի մասին ֆիլմ է, մենք պրոպագանդա չենք անում․ ընկերության ղեկավար


«Մել» խաղարկային–վավերագրական ֆիլմի նկարահանումներն ավարտվել են։ Այս մասին Tert.am–ի հարցին ի պատասխան հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։

Ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող վավերագրական ֆիլմի արտադրությամբ զբաղվող «Բարս Մեդիա» ընկերության  ղեկավար Վարդան Հովհաննիսյանը Tert.am–ին հայտնեց, որ ֆիլմի նկարահանումները ավարտված են և ֆիլմի պրեմիերան, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա աշնանը, որից հետո ցուցադրություններ են նախատեսվում նաև արտասահմանում։

«Մինչև ֆիլմի ցուցադրությունը, մենք պատրաստվում ենք առանձին ցուցադրություն կազմակերպել լրագրողների և բոլոր նրանց համար, ովքեր դեմ են եղել  այդ ֆիլմին։ Մարդիկ դեմ են խոսում մի ֆիլմի, որը նույնիսկ  չեն տեսել, և մտածում են, թե  մենք այլասերվածություն  ենք ցուցադրելու»,– ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ֆիլմի հետ կապված քննադատություններին, Վարդան Հովհաննիսյանը ընդգծեց․

«Ֆիլմի հետ կապված եղել են բազմաթիվ բամբասանքներ, խոսակցություններ,  իրար սխալ հասկանալ է եղել, որովհետև մարդիկ, դեռ ֆիլմը չտեսած, ասում էին, որ մենք այլասերվածություն,  ԼԳԲՏ գաղափարներ ենք  քարոզում, բայց նման բան չկա։ Մարդիկ ծանոթ չեն անգամ մեր գործունեությանը։ «Բարս մեդիա» ստուդիան աշխատում է 1993 թ–ից սկսած՝  ի սկզբանե նկարել ենք պատերազմ և մինչև հիմա էլ նկարում ենք պատերազմ, 44 –օրյա պատերազմի ժամանակ մեր ստուդիան եղել է սահմանում և վավերացրել պատերազմի ամբողջ ընթացքը։ Մենք նկարահանել ենք   ֆիլմեր ամենատարբեր թեմաներով՝ սոցիալական, պատմական, մշակութային, բնապահպանական և այլ թեմաներով։ Ուստի, այն ուղղորդված քարոզչությունը, որ մենք ֆիլմ ենք նկարահանում այլասերվածության մասին, սուտ է։ Նորմալ է, երբ ֆիլմը դիտելուց հետո մարդիկ կարող են այն չհավանել, քննարկել, քննադատել։ Թեման, որը բարձրաձայնվում  է ֆիլմում, ցավալի ու տխուր թեմա է, խնդիր, որը առաջացել է բժշկական միջամտության հետևանքով, և դրա արդյունքնում խեղված ճակատագրի մասին է ֆիլմը։ Մենք որևէ միտում չենք ունեցել պրոպագանդա իրականացնել։ Մարդկանց մոտ տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը մեզ գումար է տվել, մենք էլ պրոպագանդա ենք անում, չկա նման բան,սխալ է։ Մենք դիմել ենք կինոկենտրոն մի քանի թեմայով և ժյուրին կատարել է ընտրություն։ Այսօր դա ամենակարևոր թեման չէ, իհարկե։ Եթե դա լիներ պատերազմից հետո, այդ թեմայով հայկական կինոկենտրոն չէինք էլ  դիմի, որովհետև այսօր ավելի կարևոր խնդրիներ ունենք սահմանում, Արցախում»,– ասաց Վարդան Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Մել Դալուզյանը դիտել է միայն ֆիլմից առանձին հատվածներ, ամբողջական տարբերակը դեռևս չի դիտել։

Նշենք, որ «Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է եղել: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:  Ֆիլմը պատմում է ծանրամարտի բազմակի չեմպիոն Մել Դալուզյանի կենսագրության մասին:

Մելինե Դալուզյան Հայաստան «Մել» ֆիլմ ՀՀ ԿԳՄՍ

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին