Գրեթե 4 տարի առաջ <<Մերժիր Սերժին>> գրառումով պլակատներով փակել էիք Հայաստանի գլխավոր ավտոմոբիլային դարպասը՝ Բագրատաշենի մաքսակետ ելումուտը։ Դրանից երկու տարի անց Արցախի մեծ մասը տարօրինակ պատերազմով եւ դրան հաջորդած կապիտուլյացիոն ակտով հանձնեցին, ադրբեջանական զինուժը 2021թ․ մայիսից Հայաստանի սահմանամերձ տարածքներում մտել-ամրացել է, Արցախից մնացած մասն են կտոր-կտոր հանձնում, բա ինչո՞ւ ցույցի դուրս չեք գալիս։
Մերժեցի՞ք Սերժին, նրա ախպեր Սաշիկի 50-50-ը գտա՞ք, նախկինների թալանածը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ ետ բեր՞իք, ԽԾԲ-ով պաշտոնների նշանակելը , Հայաստանը հոշոտող օլիգարխիան վերացրի՞ք։