f

Անկախ

ՌԴ միլիարդատերերը մեկ օրում հարստացել են 14 միլիարդ դոլարով. Forbes


ՌԴ 20 ամենահարուստ մարդիկ մեկամսյա դադարից հետո մարտի 24-ին Մոսկվայի բորսայում առևտրի բացման առաջին օրը հարստացել են 14,1 միլիարդ դոլարով, հաշվարկել է Forbes-ը։

Բացարձակ աճի առաջատարներն են «Նովատեկ» գազային ընկերության համասեփականատերեր Լեոնիդ Միխելսոնը և Գենադի Տիմչենկոն։ Առաջինի կարողությունն աճել է 2,5 մլրդ դոլարով՝ մինչև 20,6 մլրդ դոլար, երկրորդին՝ 2,3 մլրդ դոլարով՝ մինչև 17,5 մլրդ դոլար։

«Նորիլսկ Նիկել»-ի համասեփականատեր Վլադիմիր Պոտանինի կարողությունն աճել է 1,9 միլիարդ դոլարով և կազմում է 23,6 միլիարդ դոլար:

Մարտի 24-ին զգալիորեն ավելացել է նաև «Լուկօյլ» նավթային ընկերության գլխավոր սեփականատեր Վագիտ Ալեքպերովի կարողությունը՝ գրեթե 1,5 մլրդ դոլարով՝ հասնելով 19,5 մլրդ դոլարի։ 

Սուլեյման Քերիմովը եզրափակում է բացարձակ աճի առաջին հնգյակը: «Պոլյուս» ոսկու արդյունահանող ընկերության արժեթղթերը մեկ օրում աճել են 10,6%-ով՝ հասնելով 12 300 ռուբլու, ինչի արդյունքում Քերիմովի ընտանիքի կարողությունն ավելացել է 1,25 մլրդ դոլարով՝ մինչև 11,4 մլրդ դոլար։

Մինչ երեկ մոսկովյան բորսայում առևտուրը վերջին անգամ անցկացվել էր փետրվարի 25-ին, ինչից մեկ օր առաջ Մոսկվայի բորսան փակվել էր ռուբլու ինդեքսի մեկ երրորդ անկմամբ, իսկ RTS ինդեքսը նվազել էր 38%-ով։ Այսպիսով, շուկաներն արձագանքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին հայտարարությանը։
 

Ռուսաստան Աշխարհում ռուս օլիգարխներ ֆոնդային բորսա

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին