f

Անկախ

Արցախի հարցով բանակցային գործընթացում ՀՀ-ի կարմիր գծերը 2018-ից հետո չեն փոխվել. Արման Եղոյան


ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վստահեցնում է, որ Արցախի կարգավորման հարցով բանակցային գործընթացում Հայաստանի ներկայացրած կարմիր գծերը 2018 թվականից հետո որևէ փոփոխության չեն ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եղոյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե որո՞նք են այն կարմիր գծերը, որոնք գործող իշխանությունը չի հատի ադրբեջանցիների, թուրքերի հետ բանակցություններում, ինչո՞ւ հստակ չի ձևակերպվում, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Արման Եղոյանը նշեց՝ երբ խոսվում է կարմիր գծերից, պետք է հիշել, որ երբ մի անգամ գծեցիր կարմիր գծեր, հետագայում այդ կարմիր գծերից այն կողմ առավել բարենպաստ պայմաններ չես ստանալու: «Դիվանագիտությունը բանակցելու արվեստ է, այն սիրում է որոշակի առումով կոնֆիդենցիալություն, դիվանագիտությունն արվեստ է՝ խուսափելու բոլոր տեսակի էսկալացիաներից: Եթե դուք փորձելու եք դիվանագետից կորզել հստակ գծեր, դուք կսահամանափակեք նրա հնարավորությունները՝ գործել ապագայում»,-ասաց պատգամավորը:

Վերադառնալով 1991-1992 թթ՝ նա ասաց, որ եթե այդ ժամանակ այդ կարմիր գծերի հարցում հայկական կողմն ունենար ավելի ճկուն դիրքորոշում, այլ ոչ թե հստակ հայտարարություններ, գուցե, այսօր շատ ավելի բարվոք վիճակում հայտնվեր ՀՀ դիվանագիտությունը: Նա ընդգծեց, որ կարմիր գծերը պետք է պահպանի ոչ միայն իշխանությունը, այլ նաև՝ ընդդիմությունը:

Արման Եղոյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ կարմիր գծեր ունի իշխանությունը, հարց բարձրացրեց՝ ի՞նչ կարմիր գծեր են իրենք ժառանգել, ի՞նչ կարմիր գծեր էին դրված 2018 թվականին, փաստաթղթավորված ձևով, ո՞րտեղ է եղել այդ կարմիր գիծը:

«Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ՀՀ կարմիր գծերը՝ Արցախի կարգավորման հարցով,  2018 թվականից հետո չեն փոխվել, բանակցային գործընթացում արտահայտված կարմիր գծերը 2018 թվականից հետո որևէ փոփոխության չեն ենթարկվել»,-ասաց Արման Եղոյանը:

Բանակցային գործընթաց Հայաստան հայ-ադրբեջանական հակամարտություն Արցախյան հիմնախնդիր Արման Եղոյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին