f

Անկախ

՛՛Հրապարակ"․Հայաստանում հիմա մարազմատիկ վիճակ է.Վազգեն Մանուկյան


Մոտ մեկ տարի է` Վազգեն Մանուկյանի գլխավորած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մասին որեւէ տեղեկություն չկա: Ակումբը ստեղծվել է 2 տարի առաջ, անդամները ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչներ են, որոնցից շատերն առանձին հարթակներում, մասնավորապես՝ սոցցանցերում բավականին ակտիվ են։ Թե ինչու չի գործում «Վերնատուն» ակումբը, հնարավո՞ր է, որ այն լուծարվել է, փորձեցինք պարզել հենց ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանից:

Մենք մի անգամ այդ հարցը տվել էինք պարոն Մանուկյանին՝ փետրվարի սկզբին։ Հարցրել էինք, թե՝ ինչո՞ւ է Վերնատան գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում պասիվացել, Մանուկյանը նշել էր, որ ակումբի անդամները հանդիպել են մոտ 2 ամիս առաջ, սակայն չէր մանրամասնել, թե ինչ են քննարկել:


«Երբ գրասենյակի հարցը լուծվի, Ձեզ անպայման տեղյակ կպահենք, հիմա ակտիվ վիճակում չի ակումբը», - նշել էր քաղաքական գործիչը:

Այս զրույցից ավելի քան մեկ ամիս անց մենք կրկին կապվեցինք Վազգեն Մանուկյանի հետ` հասկանալու համար «սայլը» տեղից շարժվե՞լ է, «Վերնատունը» գործո՞ւմ է այժմ, եթե ոչ, ապա ինչո՞ւ չի լուծարվում: Վազգեն Մանուկյանը նշեց, որ դեռևս ոչ մի փոփխություն չկա, «Վերնատունը» չի գործում:

«Այն, ինչ ասել եմ մեկ ամիս առաջ, նույնը կարող եմ հիմա ասել: Եթե այդքան մեծ ցանկություն ունեք, որ ակտիվացնենք «Վերնատան» գործունեությունն, ապա կակտիվացնենք»:

- Մեր ցանկությունները մի կողմ թողնենք, պարոն Մանուկյան, Դուք չունե՞ք այն ակտիվացնելու ցանկություն:

- Ես առանձնապես ոչ մի ցանկություն էլ չունեմ: Այն ժամանակ կակտիվանան «Վերնատան» գործողությունները, երբ պետք լինեն:

- Հիմա լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնել: Կարծում եք կարիք չկա՞, որպեսզի ակտիվացնեք Ձեր գործողությունները:

- Հայաստանում հիմա մարազմատիկ վիճակ է:

- Ի՞նչ առումով:

 

- Բոլոր առումներով: Բոլոր քաղաքական առումներով:

 

- Այսինքն, ընդդիմությունից և՞ս հիասթափված եք:

 

- Ինձանից ավել խոսք մի քաշեք: Ես ասացի այն, ինչ ասացի: «Վերնատունն» ունի իր տեղը քաղաքական դաշտում և հարկ եղած դեպքում կակտիվանա:

 

- Հիմա հարկ չկա՞, կարծում եք:

 

- Լավ, հետո խոսենք:

 

Վազգեն Մանուկյան Վերնատուն ակումբ Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին