Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է սահմանափակումների վերացումից հետո Եվրոպայում COVID-19-ի դեպքերի աճի մասին։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ եվրոպական 53 երկրներից 18-ում նկատվում է կորոնավիրուսով հիվանդացության աճ։
«Որոշ եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան, չափազանց կտրուկ վերացրել են սահմանափակումները՝ որպես COVID-19-ի դեմ պայքարի մաս, և այժմ դեպքերի աճ կա», - ասել է Կլյուգեն։
Մարտի 17-ին ԱՀԿ-ն հայտարարեց COVID-19-ով վարակվածների և մահացածների ընդհանուր թիվը համաճարակի ողջ տևողության ընթացքում՝ այն գերազանցել է 460 միլիոնի սահմանագիծը, իսկ մահերի թիվը գերազանցել է 6,05 միլիոնը։
Ավելի վաղ ԱՀԿ-ում հայտարարել էին, որ օմիկրոն շտամը կարող է վերջ դնել Եվրոպայում կորոնավիրուսային համաճարակին։ Եվրոպայում այս տեսակի COVID-19-ի դեպքերի աճից հետո որոշ ժամանակ անց Կլյուգեն հայտարարել էր, որ կարող է լինել գլոբալ իմունիտետ, որը գալիս է պատվաստանյութերից, վարակելիությունից կամ սեզոնային առանձնահատկություններից: