f

Անկախ

44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո ՀՀ տեղափոխված բժիշկների Արցախ վերադարձի տենդենց է նկատվում. ԱՆ


2021թ. ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բուժհաստատություններ, այդ թվում` շրջանային բուժմիավորումներ, աշխատանքի են ուղեգրվել 23 բժիշկ- մասնագետներ: Նրանց թվում ընդգրկված են վնասվածքաբան, ալերգոլոգ, մանկական քիթ-կոկորդ-ականջաբան և տարբեր նեղ մասնագետներ: Վերապատրաստման է ուղեգրվել առողջապահական համակարգի 14 բժիշկ, որից 9-ը՝ Հայաստանի Հանրապետություն, 5-ը՝ արտերկիր։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Ըստ աղբյուրի` շարունակվել է Արցախի համայնքային բուժքույրերի վերապատրաստման գործընթացը, որն իրականացվում էր Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում 2021 թվականին տեղում վերապատրաստվել են Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների 107 համայնքային բուժքույրեր։

Հանրապետության բուժհիմնարկների բժշկական կադրերի դեֆիցիտը լրացնելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարության, «Հայ առաջադեմ բժշկություն» ՀԿ, Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրով 27 բժիշկ մասնագետներ ՀՀ-ից գործուղվել են Արցախի տարբեր բնակավայրեր՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով։

ԱՀ առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի (Благотворительный фонд «ВИВА») համագործակցության շրջանակներում կազմակերպվել է Ռուսասատանի Դաշնությունից ոլորտի առաջատար բժիշկների այցն Արցախ: 2021թ. մարտ ամսից ձևավորված ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի անդամները հայաստանյան և սփյուռքի մեր հայրենակից բժիշկների հետ բազմաթիվ այցերի ժամանակ խորհրդատվական և բուժական լուրջ աշխատանքներ են իրականացրել Արցախում մասնագիտական դեֆիցիտի լրացման, առողջապահական ռեֆորմների իրականացման ուղղությամբ:

2021 թվականին ԱՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված ԱՀ առողջապահության համակարգում կադրերի մասնագիտական ուսուցմանն ու վերապատրաստմանը:

2022թ. նախատեսվում է տարբեր մասնագիտություններով մոտ 28 բժշկի աշխատանքի ուղեգրում՝ կլինիկական-օրդինատուրան ավարտելուց հետո:

Բժիշկների աշխատավարձի բարձրացման արդյունքում, բժշկի աշխատանքը դարձել է ավելի գրավիչ: Նկատվում է ՀՀ-ից բժիշկների ակտիվություն՝ ԱՀ առողջապահական հասատատություններում աշխատանքի ընդունվելու հարցում: Դրական տեղաշարժ կարելի է համարել նաև 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո ՀՀ տեղափոխված բժիշկների Արցախ վերադարձի տենդենցը:

ԱՀ առողջապահության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է բուժհաստատությունների` ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը, կադրային դեֆիցիտի համալրումը և առաջատար կլինիկաներում բժիշկների վերապատրաստումը:

բժիշկներ 44-օրյա պատերազմ Արցախ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին