ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները:
Օրենքի համաձայն՝ նախադպրոցական և հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև այն գիտական, մշակութային, մարզական հաստատությունների վրա, որոնց հիմնադիրը պետությունն է, այսուհետ պետք է լինի ՀՀ դրոշը:
Ըստ օրենքի՝ ՀՀ դրոշը Հանրապետության և Անկախության տոներին, ինչպես նաև Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը տեղադրվելու է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հրապարակների, փողոցների, այգիների և պուրակների հարակից վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում՝ բնակելի շենքերի վրա, որոնց ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը: