f

Անկախ

Երեւանի տասնյակ հազարավոր բնակիչներ 36 ժամով մնացել են առանց ջրի


Երեւանի տասնյակ հազարավոր բնակիչներ 36 ժամով մնացել են առանց ջրի: Այս հերթական «անակնկալը» մայրաքաղաքի բնակիչներին մատուցել է «Վեոլիա» ընկերությունը։

Անջատման մասշտաբները հասկանալու համար ներկայացնում ենք ընկերության կայքում նշված համայնքներն ու փողոցները.

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների եւ նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լեւոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր.Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան, Լուկաշին փողոցների, Բաշինջաղյան փողոցի անհատական տնատիրությունների, Ֆուչիկի 1/3, Միկոյան 2, 2/2, 4/3 համարների, Եղվարդի խճուղու իրավաբանական բաժանորդների, Հալաբյան փողոցի՝ Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի:

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Իսակովի պողոտայի, Նոյ, Մուշ եւ Հաղթանակ թաղամասերի, Զ.Անդրանիկի թաղ. Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Շրջանային, Հովնաթանի, Ա.Վեգների, Քեսաբցիների, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ.Գոշի, Ջամբուլի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Մալաթիայի, Շերամի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու, Մոնթե Մելքոնյան, Գագարին, Իսրայել Օրի, Վանթյան, Տիտովի, Կուրղինյան, Դուրյան, Ռ. Մելիքյան փողոցների, Սեբաստիայի, Տիչինայի, Ջիվանու, Միքայելյան, Ծերենցի, Մեծարենցի, Մարտիկյան, Վ.Մամիկոնյան,  Արա Մանուկյան, Շահումյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ փողոցների, փակուղիների եւ նրբանցքների, Արարատյան 1-ին եւ 2-րդ զանգվածների:

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի:

Նման լայնածավալ ջրանջատումները տխուր նորմ են դարձել «Վեոլիա» ընկերության համար եւ իրականացվում են եթե ոչ ամեն ամիս, ապա՝ երեք ամիսը մեկ անգամ:

Անգամ համավարակի պայմաններում, երբ համատարած հնչում էին կես ժամը մեկ ձեռքերը լվանալու կոչերը, «Վեոլիա» ընկերությանը հաջողվեց երկար ժամանակով անջատել ջուրը։ Բոլորն են հիշում, թե ինչպես անցած ամառ հարյուր հազարավոր բաժանորդներ մնացին առանց ջրամատակարարման Երեւանի միանգամից մի քանի թաղամասերում։ «Վեոլիան» մեղադրեց «Հայաստանի էլեկտրական ցանցերին», «ՀԷՑ»-ը՝ «Վեոլիա»-ին, արդյունքում «մեղավորը» դարձան սպառողները, ովքեր, եւ սա շատ «տարօրինակ է», 40 աստիճան շոգին շատ էլեկտրաէներգիա եւ ջուր» էին «օգտագործել», ինչն էլ պոմպակայանի աշխատանքի խափանման էր հանցեցրել։

Ընթացիկ պլանային ջրանջատումների մասին «Վեոլիա»-ն հայտնել է լրատվամիջոցների միջոցով եւ իր կայքում, սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում ջանք չի գործադրել ավտոմատ կերպով SMS ուղարկել սպառողներին: Արդյունքում շատ բաժանորդներ ժամանակին չեն տեղեկացվել։

Երևան «Վեոլիա Ջուր» ընկերություն ջրանջատում Հայաստան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին