f

Անկախ

Արդյունավետ աջակցության դեպքում հայ արտադրողները ավելի վստահ կմրցակցեն օտարերկրյա բիզնեսների հետ


2017 թվականի վերջին, երբ հանդիպել էինք անձեռոցիկների ու զուգարանի թղթի արտադրությամբ զբաղվող «Սովթ Պապիրուս» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Կարապետյանին, ընկերությունը դեռ նոր էր տեղափոխվել նոր՝ սեփական  արտադրամաս, նոր էին ստացել արտադրական ավելի ժամանակակից հաստոցներ, զարգացման նոր հեռանկարներ ու նպատակներ էին կազմում։

Տիգրան Կարապետյանին հանդիպեցինք նաև մեր առաջին հարցազրույցից մոտ 4,5 տարի հետո։ Հետաքրքիր էր՝ ի՞նչ էր փոխվել նրա բիզնեսում այս ընթացքում, ո՞ւր էին հասել, դեպի ո՞ւր են շարժվում, ի՞նչ խնդիրներ էին ստիպված եղել հաղթահարել և ի՞նչ խնդիրներ ունեն հիմա։

Ուշագրավ է, որ ընկերության վերաարդիականացումն ու տեղափոխումը համընկան Հայաստանում տեղի ունեցող ներքին լուրջ փոփոխությունների ժամանակահատվածին։ Իսկ նման փոփոխությունները բիզնեսի համար միշտ էլ որոշակի «սպասումների» վիճակ ու անորոշություններ են ստեղծում։ «Սովթ Պապիրուս» ընկերությունն էլ այս առումով բացառություն չի եղել և, ինչպես պատմեց Տիգրան Կարապետյանը, 2018 թվականի ներքին զարգացումները սկզբում գցեցին իրենց աճի տեմպը։

«Դա նորմալ երևույթ է՝ մարդը  նման պայմաններում փորձում է քիչ փող ծախսել։ Չնայած այդ ժամանակ պրոցեսները շատ արագ կարողացանք կարգավորել, հունի մեջ դնել, և արդեն 2018 թվականի ավարտին վաճառքի ծավալների բավականին լուրջ աճ ունեցանք»,- ասաց մեր զրուցակիցը և շարունակեց, որ այդ ժամանակ հետընթացի տարբերակ անգամ չէին քննարկում, քանի որ արդեն իսկ ձեռք էին բերել նոր հաստոցներ, որոշակի ավտոմատացման համակարգեր էին ինտեգրել իրենց արտադրությունում, նոր աշխատակիցներ էին ընդունել աշխատանքի, և պետք էր միայն շարունակել՝ հաշվի առնելով առկա իրավիճակը։

«Առաջին փուլում 8 հաստոց ձեռք բերելով մենք մտածում էինք, որ մեր արտադրողականությանը կբավարարի, բայց մեր վաճառքի ծավալներն այնքան բարձրացան, որ մենք 2019 թվականին արդեն ծավալներ ապահովելու խնդիր ունեինք։ 2020 թվականի սկզբին ևս 3 հաստոց ներմուծեցինք, ու սկսվեց «Կոռոնամղձավանջը»․․․Ապրիլ ամիսը շատ դեպրեսիոն ամիս էր մեզ համար՝ վաճառքի ծավալների մոտավորապես 70 տոկոսանոց անկում ունեցանք։

Մեզ թվում էր, թե դա վերջն էր։ Չէինք իմանում, թե ինչ պետք է անենք։Բայց արի ու տես, որ մայիս ամսին ուժ հավաքեցինք․ Մայիսին մենք ապրիլի կորուստը վերականգնեցինք՝ մոտ 170 տոկոս վաճառքների ծավալի աճ ունեցանք։ Այդ ժամանակ նոր արտադրատեսակներ մտցրեցինք»,- արդեն ժպտալով հիշում է «Սովթ Պապիրուսի» տնօրենը։

44-օրյա պատերազմը ևս իր «դաջվածքը» թողեց ընկերության գործունեության և զարգացման տեմպերի վրա՝ թեև ինչպես նշում է Տիգրան Կարապետյանը, պատերազմի ամբողջ ընթացքում արտադրամասըոչ մի օր չի կանգնել։ Արդեն 2021 թվականին հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան բիզնեսի տեսանկյունից՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքն՝ իր ուղղակի և անմիջական ազդեցությամբ։

Այս առումով՝ մեր զրուցակիցը նշում է, որ եթե դրանից առաջ, օրինակ, խանութներում ցուցափեղկերի «կռիվներում» հայաստանյան արտադրողները պարտվում էին թուրքական ապրանքներին, քանի որ նրանք շատ մեծ մարքեթինգային միջոցներ էին ծախսում՝ սկսած գովազդից, վերջացրած տեղեր գնելով և այլնով, ապա 2021 թվականի հունվար ամսից սկսեցին այդ տեղերը լրացվել հայկական  արտադրանքով։

«Արդեն ժողովրդի մոտ էլ սկսեց հիմնավորվել այն համոզմունքը, որ տեղական արտադրանքն էլ իր որակով ու գնով չի զիջում թուրքականին, և կարելի է նաև մեր տնտեսությունը զարգացնել։ 2021 թվականին այդ ազատված տեղերի մեծ մասը արագ կարողացանք գրավել, քանի որ թուրքական արտադրանքին որակով փոխարինող արտադրանք էինք առաջարկում շուկային։ 2021 թվականին ունեցել ենք վաճառքի ծավալների մոտ 50 տոկոսանոց աճ, ինչը բավարար էր մտածելու զարգացման, էլ ավելի առաջ գնալու մասին»,- ասաց Տիգրան Կարապետյանը։

Այս ընթացքում ընկերությունը նաև բազմաթիվ խնդիրներ է ստիպված եղել հաղթահարել։ Ամենամեծ խնդիրը արտադրողի համար, ինչպես նշեց մեր զրուցակիցը, հեշտ, հասանելի ու մատչելի միջոցներն են՝ գումարները, որոնք այս պահին այնքան էլ հասանելի չեն, որպեսզի իրենց նախատեսած ծրագրերը կարողանան լիարժեք իրականացնել։ Այս ուղղությամբ, իհարկե, կա կառավարության որոշակի օգնությունը՝ սուբսիդավորվող վարկեր են տրամադրվում, աջակցում են որոշ հարցերում, բայց արտադրողներին դա դեռևս բավարար չէ։ Եվ այսօրվա դրությամբ արտադրողի համար ամենամեծ խնդիրը գումար հայթայթելն է, արտադրության ծավալների մեծացման կամ առաջխաղացման համար։ Տիգրան Կարապետյանը նշում է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը լրջագույն խնդիր-մարտահրավեր կարող է դառնալ հայ արտադրողների համար․Թուրքական գործարանները, իրենց հզորություններով, անհամեմատ ավելի մեծ են, Թուրքիան ինքը հումք արտադրող երկիր է, և մրցակցել թուրքական պատրաստի արտադրանքի հետ, իհարկե, շատ դժվար կլինի, եթե չլինի մեր կառավարության աջակցությունը, ինչին հայ արտադրողներն անհամբեր  սպասում են։

«Մոտավորապես ապրիլ ամսին մեզ համար պարզ կլինի, թե որտեղ ենք հայտնվելու։ 2018 թվականից մինչ այսօր ունենք ծավալների մոտ 300 տոկոսանոց, կամ 3 անգամ աճ թե՛ արտադրության, թե՛ վաճառքի մասով։ Այդ ընթացքում ավելացել են աշխատատեղերը՝ 2018 թվականին ունեի մոտ երկու տասնյակ աշխատատեղ, իսկ հիմա արդեն հասնում է 48-ի, նախատեսում ենք մինչև 2022-ի վերջն ունենալ60 աշխատատեղ։ 2022 թվականին պլանավորել ենք նոր ներդրումներ կատարել։ Մենք մեր զարգացումը չենք դանդաղեցնելու, հույս ունենք, որ թուրքական ընկերությունների հետ մրցակցության պայմաններում գոնե չենք զիջի մեր դիրքերը։ Անկեղծ ասեմ՝ եթե էմբարգոն շարունակվեր ևս մեկ տարի, անհամեմատ ավելի լավ կլիներ, ավելի կամրապնդեինք մեր ունեցած դիրքերը, ավելի կհզորացնեինք մեր արտադրությունը, մեր տնտեսությունն ավելի կհզորացնեինք, և ավելի հեշտ կմրցակցեինք արտասահմանյան բիզնեսի հետ»,- վստահեցնում է «Սովթ Պապիրուս»-ի տնօրենը՝ ամփոփելով, որ մոտեցումը, թե հանրությունը պետք է հայրենասիրությունից դրդված տեղականից օգտվի՝ ճիշտ չէ։

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Տիգրան Կարապետյան «Սովթ Պապիրուս» ընկերություն Հայաստան Գևորգ ԱՎՉՅԱՆ խմբագրի ընտրանի

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին