Ծառայությունից ազատ ժամանակ որպես տաքսիստ աշխատող իջեւանցի պայմանագրային զինծառայողն(որի անունը իր խնդրանքով չեմ նշում) այսօր ինձ հայտնեց, որ Իջեւանի սահմանագոտում խաղաղ չէ, հակառակորդը կրակոցներ է արձակում, սակայն մարտեր չկան։ Այգեհովտի, Վազաշենի սահմանը պաշտպանող պայմանագրային զինծառայողը մտահոգություն հայտնեց, որ գարնանը Ադրբեջանի զինուժը սահմանի այդ հատվածում կարող է մեծ սադրանքներ, մարտական մեծածավալ գործողություններ իրականացնել։