f

Անկախ

ՀՀ ինքնիշխանության մասին ընդդիմության օրինագիծը «տրոյական ձի է», որի մեջ թաքնված են այլ նպատակներ․Հայկ Կոնջորյան


ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով ընդդիմությունն առաջարկում է քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն: Իշխանությունը նախագծում տեսնում է թաքնված նպատակներ:

 նախագծի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց՝ այն կարգավորումը և այն գաղափարը, որն ընդդիմությունն առաջարկում է, ՀՀ օրենսդրությունն այդ հարցն արդեն հասցեագրում է: «Եվ, ըստ էության, այն, ինչ հիմա դուք փորձում եք այստեղ գեներացնել, մաքուր քաղաքական դիսկուրս է: Եվ մենք բազմիցս ականատես ենք եղել նման իրավիճակների: Դուք բերում եք նախագծեր, որոնք ձեր կարծիքով հետևյալ տրամաբանության մեջ են՝ եթե մենք ընդունենք, ապա դա կառաջացնի խնդիր, եթե չընդունենք, կառաջացնի խնդիր»,-ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ ընդդիմության բերած որոշ նախագծերը քաղաքական սոփեստության մաքուր օրինակներ են:

Նա շեշտեց՝ երբ ընդդիմությունը բերել է հայտարարության նախագծեր, որը վերաբերում է Հայաստանի անվտանգային համակարգին, Արցախին, և այդ հայտարարության տեքստի մեջ կոնկրետ բաժին հատկացրել են ներքաղաքական դիսկուրս գեներացնելու համար, իշխանությունն ասել է, որ այդ հայտարարությունը «տրոյական ձի է», դրանով լրիվ այլ խնդիր են ուզում լուծել:

«Այս ձեր օրենքի նախագիծն էլ «տրոյական ձի է», որի մեջ թաքնված են լրիվ այլ նպատակներ և լրիվ այլ ենթադրություններ»,-ասաց Կոնջորյանը:

Ըստ պատգամավորի՝ եթե այդ նախագիծն ընդունվի, ապա ավելի շատ քրեական հետապնդման են ենթարկվելու նախագիծը ներկայացրած ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչներ:

«Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին ձեր վարչապետի թեկնածուն էր, որ պատերազմի ժամանակ գեներալներին հրավիրում էր Երևանում գործողություններ անելու: Եվ հիմա դուք եկել եք, զբաղվում եք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությամբ և մեզ մեղադրում եք, թե կարծես մենք չենք պաշտպանում այդ տարածքային ամբողջականությունը»,-ասաց խմբակցության ղեկավարը՝ դիմելով ընդդիմադիրներին:

Ապա նա ընդգծեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

Ըստ Վարդանյանի՝ նախագիծը արտաքին քաղաքական 0  նպատակ ունի: Նրա խոսքով՝ ընդդիմության նպատակն է ամեն գնով, թեկուզ, պետականության կորստի գնով, հասնել իշխանության: «Սա անթույլատրելի է, սա հակապետական է, սա հակահայկական է»,-ասաց պատգամավորը՝ կոչ անելով նախագծին դեմ քվեարկել:

Հայաստան օրենքի նախագիծ «Հայաստան» դաշինք Հայկ Կոնջորյան Ազգային ժողով

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին