f

Անկախ

Բա եթե ավելի շուտ էին առաջ եկել, ինչո՞ւ չէիք եկել այդ դիրքերը զբաղեցրել ու նրանց հետ շպրտել. Ա.Գրիգորյան


Պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչեցված տարբեր հայտարարություններ իրենց մեջ  պարունակում են ՀՀ տարածքային առումով նկրտումներ և  դա փաստացի ամրագրված է նաև Շուշիի հռչակագրում: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ խոսելով ադրբեջանական կողմի առաջարկած 5 կետերի մասին, որոնք պետք է կատարի Հայաստանը։

«Այսինքն զարմանալ, որ կարող է խոսք լինել Սյունիքի միջանցքի մասին, այնքան էլ տեղին չէ, որովհետեւ Շուշիի հռչակագրով ամրագրված է, որ որ ադրբեջանական  կողմը ցանկություն ունի Հայաստանի սուվերեն տարածք վերցնել, որը կապում է Նախիջևանը Ադրբեջանին: Ինձ համար առավել խնդրահարույց է այն կետը, որտեղ  խոսվում է  տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Որքան էլ այս իշխանությունները պնդեն, որ մենք տարիներ առաջ դեռևս ճանաչել ենք, այդ դեպքում  հարց է առաջանում, թե ինչո՞ւ հիմա Ադրբեջանն  առաջին կետով և բոլոր իրենց հնչեցրած հայտարարություններում պնդում և ասում, որ մենք նորից պետք է ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողաջականությունը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա նկատեց, որ եթե Հայաստանը զուգահեռ պրոցես չի տանում ինքնորոշման հիման վրա Արցախի ճանաչման հարցով, ապա տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում:

Աննա Գիրգորյանի խոսքով, եթե Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականության մասին, Հայաստանն էլ պետք է խոսի ինքնորոշման իրավունքի մասին, բայց Հայաստանն այսօր խոսում է Արցախում ապրողների իրավունքների մասին:

Անդրադառնալով ՊՆ հաղորդագրությանը Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացման վերաբերյալ, Աննա Գրիգորյանն ասաց. «Նախ, պաշտոնական հաղորդագրությունները դարձել են ոչ արժանահավատ: ՊՆ ասում է՝ այն դիրքերը, որտեղ այս պահին  տեղակայված են ադրբեջանցիները, ոչ թե հենց հիմա են եկել, շատ ավելի շուտ են եկել։ Ասում են՝ եկել են Հայաստանի սուվերեն տարածք, բայց ժողվուրդ ջան, մի խառնվեք,  դա եղել է ոչ թե հիմա, այլ որոշ ժամանակ առաջ։ ՊՆ-ն ո՞նց կարող է նման հաղորդագրություն տարածել։

Եթե որոշ ժամանակ առաջ եկել էին, դուք նկատել էինք, ինչո՞ւ չէիք  եկել այդ դիրքերը զբաղեցնել ու նրանց հետ շպրտել։ Աբսուրդ է, էլի։  Բացառապես, առնվազն անգործություն է։

Բայց հերթական անգամ ամրագրենք, որ  ադրբեջանցիները շարունակում են իրենց անդադար  առաջ գալու քաղաքականությունը, և  հայկական կողմը,  և պաշտպանական գերատեսչությունը,  այդ փաստն արձանագրելուց հետո  կանգնում ու ասում է՝ ոչինչ չի կարող անել այս պահին»։

Ինչ վերաբերում է երեկվանից կրկին Արցախում գազամատակարարումը դադարելուն, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ սա Արցախի հայաթափման  Ադրբեջանի շարունակական քաղաքականությունն է. «Ադրբեջանն ուզում է  Արցախն առանց հայերի։ Սա շատ հստակ պետք է գիտակցել ու որպես ելակետ ընդունել  ցանկացած բանակցություններում։ Ապրիլին հանդիպելու են Փաշինյանն ու Պուտինը, այնուհետև, որքան հասկանում եմ, Բրյուսելում տեղի են ունենալու բանակցություններ, այսինքն բանակցություններից առաջ Ադրբեջանը հերթական ճնշումների է գնում, և, չգիտեմ, որևէ փաստաթուղթ նախատեսվո՞ւմ է  ստորագրել, թե՞ ոչ։ Բայց  Ադրբեջանի կողմից այսօր վարվող  հերթական ճնշման քաղաքականությունը թույլ է տալիս ենթադրելու, որ, հավանաբար, ինչ-որ փաստաթղթի մասին է խոսվում, որը կա սեղանին, որը ստիպում են հայկական կողմին ստորագրել ու նման ճնշումների են գնում»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Աննա Գրիգորյան Ազգային ժողով Հայաստան «Հայաստան» դաշինք ճեպազրույցներ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին