f

Անկախ

Այլընտրանքային էներգիա․ «Յուքոմ» և «Սոլարա» ընկերությունների գործակցությունից կշահեն բիզնես-հաճախորդներ


«Յուքոմ» և «Սոլարա» ընկերությունները հանդես են եկել նոր առաջարկով, որի շրջանակներում «Յուքոմ»-ի Ֆիքսված կապի թե՛ նոր, թե՛ առկա կորպորատիվ բաժանորդները կարող են տեղադրել Solara արևային ֆոտովոլտային համակարգ և ստանալ «Յուքոմի» ֆիքսված կապի ծառայություններից մինչև 400 000 դրամ սահմանաչափով  օգտվելու հնարավորություն:

«Մեր երկու ընկերությունների միջև գործակցության նպատակն է ունենալ վերականգնվող էներգիայի և խնայողության բարձր ցուցանիշներ: Առաջարկում ենք երկրում գործունեություն ծավալող բոլոր գործարարներին ոչ միայն էապես կրճատել ծախսերը, այլև հոգալ շրջակա միջավայրի մասին՝ հնարավորինս նվազեցնելով վնասակար նյութերի արտանետումն արտաքին միջավայր», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Լինելով մեր ոլորտների առաջատարներից՝ մեկնարկել ենք տարբերվող մի նախաձեռնություն, որը խթանելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ծավալների մեծացումը: Արևային էներգիայի օգտագործումը շահավետ է ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական առումներով: Նախաձեռնություն-առաջարկն ավելի հասանելի է դարձնում արևի տնտեսական արդյունավետությունը մեր սպառողներին: Յուքոմի մեր գործընկերների հետ մշակել ենք ամբողջական առաջարկ, որից օգտվելով գործարարները, բացի էներգիայի ծախսերի զրոյացումից, հեռահաղորդակցության ոլորտում ձեռք են բերում բազմաթիվ առավելություններ: Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը կտա իր ցանկալի արդյունքները», - նշել է «Սոլարա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանը:

Հայաստան Յուքոմ այլընտրանքային էներգիա

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին