f

Անկախ

Մի հատ ձեր ձեռը հետ դրեք ու հանգստացե՛ք. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին


Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն այսօր` մարտի 22-ին, ԱԺ նիստում  անդրադարձավ Արցախում գազի խնդրին:

«Ես ներողություն եմ խնդրում օրակարգից շեղվելու համար»,-ասաց նա, որից հետո ԱԺ դահլիճում աղմուկ բարձրացավ, ամենայն հավանականությամբ ընդդիմադիր պատգամավորները դժգոհում էին, որ երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը խոսեց բյուջեի հաշվին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի Բալի այցելությունից, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց օրակարգից խոսել:

Ռուբեն Ռուբինյանը դիմելով ընդդիմադիրներից՝ ասաց. «Մի վայրկյան, մի հատ ձեր ձեռը հետ դրեք ու հանգստացեք: Մի պատասխանեք ինձ»: Այնուհետեւ նա Հռիփսիմե Գրիգորյանին եւս խնդրեց մնալ օրակարգի շրջանակներում:

Գրիգորյանը շարունակեց ելույթը. «Ես ներողություն եմ խնդրում, սակայն հարցը ոչ թե որեւէ ներքաղաքական խնդրի է առնչվում, այլ Արցախի  մեր հայրենակիցների համար կարեւոր եւ բացառապես հումանիտար հարցի: Ես ցանկանում եմ, հրավիրել մեր միջազգային գործընկերների ուշադրությունը այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազի մատակարարումը իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի գազից ու ջեռուցումից զրկել էր արցախահայությանը: Վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը, սակայն երեկ կրկին Ադրբեջանի կողմից այն դադարեցվել է:

Սա խստորեն դատապարտելի է, ես կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քալեր ձեռնարկեն, մենք, իհարկե, Արցախի իշխանությունների ու ռուս խաղաղապահների հետ համագործակցելով, զբաղվում ենք այս խնդրով ու շարունակելու ենք զբաղվել, բայց ես պահանջում եմ, որ Ադրբեջանը ժամ առաջ, րոպե առաջ վերականգնի գազի մատակարարումը: Սա բացառապես հումանիտար հարց է ու հրավիրում եմ մեր միջազգային գործընկներների ուշադրությունն այս հարցին», - հայտարարեց Հռիփսիմե Գրիգորյանը:

հռիփսիմե Գրիգորյան ՔՊ Ազգային ժողով Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին