f

Անկախ

ՀՀ-ն ներդրումների համար մրցունակ երկիր է. «Գալաքսի»-ի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանի հարցազրույցը HOTCO-ին


«HOTCO» միջազգային հյուրանոցային ներդրումների կոնֆերանսը հարցազրույցի ձևաչափի շրջանակներում հյուրընկալել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին։

«Այժմ, առավել քան երբևէ, Հայաստանը լավ վայր է ներդրումներ կատարելու համար, և դրա պատճառը տարածաշրջանի վերջին զարգացումների արդյունքում ձևավորված հնարավորությունների բացն է»,- իր խոսքում ընդգծել է Արտյոմ Խաչատրյանը։

Նա խոսել է ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանի մրցունակության մասին և կիսվել  հյուրանոցային գործի և կոմերցիոն անշարժ գույքի զարգացման նախագծերի շուրջ բիզնես գաղափարներով։

Հարցազրույցում Արտյոմ Խաչատրյանը նշում է.

«Հայաստանը լավ վայր է դարձել զբոսաշրջային կարճ ուղղությունների համար. համեղ խոհանոց, գինի, ժամանց... Եվ այսօրինակ զարգացման առանցքային գործոններից որոշները վերաբերում են հետքովիդային զարգացումներին, երբ մարդիկ սկսեցին այցելել այնպիսի վայրեր, որտեղ չկան կարանտինային հատուկ սահմանափակումներ, մուտքի արտոնագրի խիստ պայմաններ: Եվ այսպես, ԱՊՀ երկրներից զբոսաշրջային մեծ հոսք է ձևավորվել։ Իհարկե, համավարակի առաջին ալիքից հետո ողջ աշխարհում հյուրընկալության ոլորտում դադար արձանագրվեց, բայց այժմ դիտարկում ենք վերականգնման հնարավորությունները և կարող ենք կանխատեսել աճ։ Երևանը լավ վայր է հանգստյան օրերին այցելելու համար, քանի որ առաջարկում է որակյալ ծառայություններ՝ համակցված պատմական նշանակության տեսարժան վայրերի հետ»:

Հարցազրույցում քննարկվում են նաև անկայուն ժամանակներում ռիսկերի մեղմման ռազմավարությունները՝ Արտյոմ Խաչատրյանի փորձին հղումներով՝ ինչպես նա սկսեց և որոշել մուտք գործել այս մրցունակ ոլորտ: Հավելենք, որ Արտյոմ Խաչատրյանը 2020թ. HOTCO-ի ժամանակ հանդես է եկել որպես պանելային քննարկման խոսնակ՝ ներկայացնելով Հայաստանը ոլորտի ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներից։

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։

Հայաստան ներդրումային ծրագրեր Արտյոմ Խաչատրյան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին