f

Անկախ

Շատ հոռի խաղաղության դարաշրջան եք բացել. Առանց փսիխոդելիկ մտքերի պատմեք՝ ինչ եք բանակցում. Էլիբեգովա


Ես այսօր եկել եմ 3 հարց տամ մեր արտաքին քաղաքականությունը որոշողներին: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Հարց առաջին. Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է։ Եթե մենք դիտարկում ենք միայն Արցախի անկախությունը և որևէ պարագայում չենք դիտարկում  այն Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ եք մոռացել դրա մասին զգուշացնել ձեր թիմակիցներին, որոնք անառողջ համառությամբ մեզ շարունակում են հակառակը համոզել։

 

 

Առհասարակ խորհրդի կարգով, եթե ձեզ մոտ անվերահսկելի ցանկություն է առաջանում նման մտքեր արտահայտելու, ապա լրագրողներին մի պատմեք դրա մասին, գնացեք հոսող ջրին պատմեք, բայց աշխատեք արագ պատմել, քանի որ ջրի սակագները բարձրացրել եք։

Ես կարող եմ ենթադրել, որ այդ մարդիկ  չգիտեն հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, անթրոպոլոգիա, դրա համար պարզ օրինակների վրա կբացատրեմ։ Տեսեք, երբ 4-րդ դարում Ամարասը հիմնում էին, հետո Մեսրոպ Մաշտոցը եկավ այնտեղ առաջին դպրոցը հիմնեց, իրենք չէին ենթադրում, որ 1500 տարի հետո կհայտնվեին ադրբեջանցիներ, որոնք կասեին՝ դա իրենցն է։

Կամ երբ Դադիվանքը 9-րդ դարում հիմնեցին, չէին պատկերացնում, որ հարյուրամյականեր անց Երևանում կհայտնվեն պաշտոնյաներ, որոնք ալարում են գիրք կարդալ։ Ես կարող եմ ենթադրել, որ նույնիսկ հայկական Նախիջևանի պատմությունը չգիտեն այդ մարդիկ, որն այսօր Ադրբեջանի ջանքերով ամբողջովին վերացված է, բայց դրանից ոչ Ջուղայի խաչքարերն են դադարում հայկական լինել, ոչ էլ Ագուլիսի եկեղեցիները, ինչպես չի դադարում հայկական լինել Շուշին հայերի զանգվածային ջարդերից հետո: Ինչպես Հադրութը չի դառնա ադրբեջանական՝ ուզեն մեկ մզկիթ կառուցեն, թե տասը շարեն իրար կողք։

Ցավում եմ, որ այս ամբիոնից ստիպված եմ նման պարզ բաներ բացատրել, բայց արի ու տես, բացատրում, բացատրում ես, մեկ էլ հո՜պ, էլի ինչ-որ հակապետական, ապազագային մտքեր են սկսում այդ մարդիկ արտահայտել։ Եթե ձեզ հայկական Արցախը պետք չի, ապա մեզ պետք է, մեր երեխաներին, մեր թոռներին պետք է։ Մեսրոպ Մաշտոցին է պետք, վերջ ի վերջո: Հուսով եմ տառաճանաչ եք ու գիտեք՝ ո՞վ է Մեսրոպ Մաշտոցը։ Ինչևէ»,-հայտարարեց ադրբեջանանագետը:

Նա հնչեցրեց երկրորդ հարցը. «Հայ-թուրքական հարաբերություններում նախապայմաններ կա՞ն, թե՞ չկան։ Հայկական կողմը պնդում է՝ չկան, թուրք-ադրբեջանական կողմը հերթով, կարգով այդ նախապայմանները, բարձրաձայնում է, թվարկում է, թարմացնում է, ճոխացնում է։ Իսկ բանակցությունները շարունակվում են։ Եթե չկան նախապայմաններ, ապա պատմեք, տեսնենք, ինչի՞ մասին եք դուք խոսում էդ բանակցությունների ժամանակ, ի՞նչ է ձեզ առաջարկում թշնամի պետությունը, որը մեկ ու կես տարի առաջ մեր տղաներին վարձկաններով ու Բայրաքթարներով սպանում էր։

Պատմեք, մենք էլ իմանանք։ Մենք ասելով, ի նկատի ունեմ հասարակության մեծամասնությունը, որը ձեզ ձայն չի տվել ու չի լիազորել իրենց անունից խաղաղության դարաշարջան բացել: Որովհետև այնպիսի դարաշարջան եք բացել, որ մի հումանիտար աղետից դուրս չեկած, մյուսի մեջ ենք ընկնում։  Եթե դուք այդքան վստահ եք, որ Ադրբեջանն իր կրակոցներով ձեզ չի կարող շեղել այդ խաղաղության ճանապարհից, խնդրեմ, ձեր ընտանիքներով տեղափոխվեք Խրամորթ ապրեք, ըմբոշխնեք ձեր բացած խաղաղության դարաշրջանի բոլոր պտուղները։

Մոռացել էի։ Դուք չեք գնում Արցախ, որովհետև ձեր անվտանգությունն այնտեղ չեն կարողանում ապահովել։ Շատ հոռի խաղաղության դարաշրջան եք բացել, ասեմ ձեզ։ Ինչևէ, պատմեք մեզ, թե ինչ եք բանակցում, բայց հոդաբաշխ պատմեք՝ առանց մարմնի մասերի անկանոն թափահարումների, բարձր դեցիբելների ու ինչ-որ փսիխոդելիկ մտքերի։ Պարզ բացատրեք, ի՞նչ եք խոսում թշնամու հետ։ Ինչևէ»:

Էլիբեգովան նաեւ երրորդ հարցը տվեց. «Ե՞րբ է Ադրբեջանը պատժվելու ռազմական հանցագործությունների համար։ Ե՞րբ է Ադրբեջանը հայտարարվելու որպես ագրեսոր և ենթարկվելու սանկցիաների։ Ե՞րբ է բարձրացվելու Արցախի դեօկուպացիայի հարցը։ Մեկ ու կես տարին, կարծում եմ, բավարար ժամանակահատված էր, որպեսզի այդ ապացուցողական բազան հավաքեիք, վերլուծեիք, ներկայացնեիք աշխարհին։ Ե՞րբ եք պատրաստվում դա, անել։ Եթե իհարկե, առհասարկ, պատրաստվում եք»։

Անժելա Էլիբեգովա Տեսանյութ Արցախի Հանրապետություն Հայաստան

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին