f

Անկախ

Ինչպես ստացվեց, որ Փարիզ մեկնող Միրզոյանը «պատահաբար» հայտնվեց Բրյուսելի ՆԱՏՕ-ի գրասենյակում. Վահե Հակոբյան


Սահմանային միջադեպեր, լարվածություն, զոհեր, վիրավորներ, պատերազմից մեկուկես տարի անց դեռ Բաքվում պահվում են գերիներ, հումանիտար աղետի վտանգ Արցախում, հոգեբանական ճնշում Հայաստանի ու Արցախի բնակչության նկատմամբ, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից թելադրվող նախապայմաններ ու հարկադրանքի քաղաքականություն, սպառնալիքներ, վերջնագրեր ու, ինչու ոչ, ղազագրեր: Այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում թվարկեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Իսկ ի՞նչ է անում այսօր Հայաստանի գործող իշխանությունը մարտահրավերներին դիմակայելու ու պետական շահերը առաջ մղելու համար, ի՞նչ է անում իր ժողովրդին պաշտպանելու, նոր կատակլիզմներ թույլ չտալու համար, ի՞նչ է անում միջազգային հանրության ուշադրությունն այս ամենի վրա հրավիրելու ուղղությամբ, ցավոք, ոչինչ», - նշեց նա։

Վահե Հակոբյանի պնդմամբ՝ տպավորություն է, որ այս իշխանությունը կույր է, խուլ ու համր կատարվողի նկատմամբ ու փորձում է միայն մեկ հարց լուծել՝ օր ավելի պահել իրենց աթոռները ցանկացած գնով. «Այս իշխանությունն ընդունում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից թելադրվող խաղի կանոնները, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերն ու շարունակ, իբր թե, տարբեր դրական ազդակներ ստանում», - նշեց Հակոբյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ պետք է օր առաջ լուծել Արցախի առջև ծառացած հումանիտար խնդիրները, մինչդեռ, Հայաստանի իշխանությունը դանդաղում է կամ անգործության է մատնված. «Եվ կան հարցեր, որոնց դեպքում դանդաղելն ու լռելն է ճիշտ, իսկ Փաշինյանն ու իր խմբակը անբացատրելի ակտիվություն են ցուցաբերում: Պարզ օրինակ, ռուս-ուկրաինական սրացման վերաբերյալ դիրքորոշում հայտնեց ԱԳՆ-ն՝ մամուլի խոսնակի շուրթերով: Շտապեցին հայտարարել, որ ՀՀ օրակարգումչկա Լուգանսկի եւ Դոնեցկի հանրապետությունները ճանաչելու հարցը: Հետո ՀՀ իշխանությունը սկսեց  մեկ աջակցել, մեկ չաջակցել Ռուսաստանին: Հիմա երկու աթոռներին միաժամանակ նստելու ժամանակը չէ:

Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ֆրանկոֆոնիայի համաժողովին մասնակցելու համար Փարիզ մեկնող ՀՀ արտաքին գործերի նախարարը պատահաբար հայտնվում է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գրասենյակում։ Ո՞րն էր այդ այցի նպատակն ու ինչո՞ւ նախապես հայտարարված չէր: Ի՞նչ է անում այս իշխանությունը սեփական ժողովրդի մեջքի հետևում», - նշեց նա։

Վահե Հակոբյանն անդրադարձավ նաեւ նրան, որ Հայաստանից հայտարարել են, որ ստացել ու պատասխանել են Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի հիմքում դրվելիք 5 սկզբունքների վերաբերյալ առաջարկությանը. «Ադրբեջանը հրապարակում է այդ 5 կետերը եւ համոզվում ենք, որ դրանք ոչ թե առաջրկներ են, այլ պահանջներ: Ո՞րն է Հայաստանի պատասխանը, ինչ կետեր է Հայաստանը դրել սեղանին, եթե իհարկե, դրել է: Ադրբեջանը փորձում է մեկընդմիշտ փակել հակամարտության էջը եւ զրկել Հայաստանին թե ներկայում, թե ապագայում Արցախի ինքնորոշման հարցը բարձրացնելու հնարավորությունից: Ի՞նչ է անում Հայաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործընթաց սկսելու անհասկանալի առաջարկ: Արդյոք սա ադեկվատ պատասխան է: Ինչո՞ւ չկա մեր շահերն արտահայտող օրակարգ, կամ եթե կա այդ առաջարկը, որտե՞ղ է նա»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Վահե Հակոբյանը խոսեց նաեւ Հայաստան-Թուրքիա գործընթացից՝ նկատելով, որ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները. «Թուրքիան ու Ադրբեջանը ակնհայտորեն փորձում են օգտվել տարածաշրջանի հիմնական ուժերի ուշադրությունը ծեղվելուց եւ առաջ մղեն իրենց առավելապաշտական ծրագրերը: Իսկ ՀՀ գործող իշխանությունը միայն նպաստում է դրան»:

Փարիզ Արարատ Միրզոյան Վահե Հակոբյան Հայաստան Ազգային ժողով խորհրդարանական լսումներ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին