f

Անկախ

Այս նախաձեռնությունը նրա համար է, որ այլևս ոչ մեկը լկտիություն չունենա ասել՝ ինչ պետք է, էդ էլ բանակցում ենք. Մամիջանյան


Այս օրենսդրական նախաձեռնությունը կատարում ենք նրա համար, որպեսզի այլևս ոչ մեկը, երբեք լկտիություն չունենա ասել՝ ինչ պետք է, էդ էլ բանակցում ենք: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում նախատեսված փոփոխություններին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց նախագծի հեղինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Որպեսզի երբեք ԱԺ-ն, որ առաջնային մանդատ կրող կառույց է, այլեւս երբեք չհայտնվի լուսանցքում՝ բանակցային կարևորագույն որոշումների կայացման ժամանակ: Այս ԱԺ-ի խորհրդարանական ընդդիմությունը կոֆե խմող ընդդիմություն չէ: Մենք չենք լեգիտիմացնում իշխանությունների ապազգային որոշումները՝ մեր, իբր, դրանցից տեղյակ լինելով»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով իր նախաձեռնության բովանդակությանը, Մամիջանյանը նշեց, որ  օրենքը ենթադրում է, որ ՀՀ ԱԳ նախարարը և վարչապետը համապատասխանաբար 3 և 6 ամիսը մեկ գրավոր, փակ-գաղտնի ֆորմատով ԱԺ-ին գրավոր զեկույց պետք է  ներկայացնի արտաքին քաղաքականության հիմնական բանակցային ուղղություններում կատարված աշխատանքի և առկա վիճակի վերաբերյալ:

Նախագծով սահմանվում է, որ այդ զեկույցները ստանալուց հետո ԱԺ պատգամավորների 25%-ի ստորագրությամբ ԱԳ նախարարը և վարչապետը հրավիրվելու են ԱԺ փակ նիստում զեկուցելու և հարցերին պատասխանելու համար, որը կարող է լինել պրոֆիլային հանձնաժողովում կամ ԱԺ լիագումար նիստում:

«Խորհրդարանական ընդդիմությունը հիշում է, թե ինչու է եկել ԱԺ: Այո, այս մանդատը մենք վերցրել ենք իշխանափոխության հասնելու համար, բայց ուզում եմ հիշեցնել, որ նմանօրինակ սահմանափակումներն անհրաժեշտ են, քանի որ մեր իշխանությունների մոտ կանգնած են մարդիկ, որոնք հանրայինի եթերով բացահայտ ադրբեջանական թեզեր են հնչեցնում, քանի դեռ իշխանության մեջ այն մարդիկ են, որոնք ԱԺ ամբիոնից չեն համարձակվում ասել, որ Շուշին, Հադրութը և մեր հայրենիքի մնացյալ հատվածներն օկուպացված են, քանի դեռ իշխող ֆրակցիայից գրեթե բոլորն այդպես էլ չեն համարձակվում ասել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:

Հայկ Մամիջանյանն իր ելույթի վերջում ցանկացավ ներողություն խնդրել արցախցի փոքրիկ Մարիայից, որը վերջերս տարածված տեսանյութով փաստեց, որ իշխանության մեջ գտնվողներից և ընդհանրապես բոլոր մարդկանցից զգալիորեն ավելի հայրենասեր ու պահանջատեր է. «Մարի՛ա ջան, կներես, որ քո արդար մանկական ցասման մեղավորներին, մենք դեռ չենք վռնդել, կներես, որ հայրենիքը դեռ չենք մաքրել ներքին թշնամուց, կներես մեզ, ճուտիկ ջան, բայց քեզ պես բալիկներ ունեցող հայրենիքը դատապարտված է հաջողության հասնել»,- ասաց Մամիջանյանը և խոստացավ այնպես անել, որ նա իր հաջորդ տեսանյութում ներկայացնի իր մանկական անհոգ հիշողությունները Շուշիից:

Ազգային ժողով խորհրդարանական լսումներ Հայկ Մամիջանյան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին